Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ շրջանի դպրոցներից մեկում տեղի է ունեցել զինված հարձակում։
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ աշակերտը հրացանով ներխուժել է շենք և կրակ բացել։
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով յոթ մարդ է վիրավորվել։
Հաղորդվում է նաև, որ հարձակվողը մի քանի աշակերտի պատանդ է վերցրել։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ուժերը և շտապօգնության բրիգադները։
Իրավիճակի վերաբերյալ մանրամասները ճշտվում են։

