Հարկերից խուսափելու համար քրեական պատասխանատվությունը կմեղմացվի․ ինչ փոփոխություններ են նախատեսվում
Լուրեր |
Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել չվճարված հարկերի շեմերը։
Հայաստանում նախատեսվում է վերանայել հարկերը չվճարելու համար գործարարների նկատմամբ քրեական հետապնդման մոտեցումները։
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ առաջարկվում է հրաժարվել նյութերը քննչական կոմիտե ավտոմատ փոխանցելու պրակտիկայից։ Փոխարենը՝ խախտումները նախ կքննվեն հարկային մարմինների կողմից՝ ապահովելով բողոքարկման հնարավորություն։
Ըստ գնահատականների՝ փոփոխությունների արդյունքում մոտ 600 քրեական գործ կարող է ապաքրեականացվել։
Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել չվճարված հարկերի շեմերը։
«Խոշոր» չափը կբարձրանա տարեկան 10 մլն-ից մինչև 30 մլն դրամ, իսկ «առանձնապես խոշոր»-ը՝ 20 մլն-ից մինչև 50 մլն դրամ։
Առաջարկվում է նաև սահմանափակել գույքի կալանքի կիրառումը՝ այն փոխարինելով ֆինանսական երաշխիքներով, օրինակ՝ պետական պարտատոմսերով։
Նախաձեռնության նպատակն է մեղմացնել բիզնես միջավայրը և նվազեցնել քրեական ճնշումը տնտեսվարողների նկատմամբ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մաքսային ստուգումները կկատարվեն նոր կարգով
2026/04/14/ 15:57 -
Բուհերի ընդունելության և կառավարման կարգում փոփոխություններ են առաջարկվում
2026/04/14/ 15:54 -
Կովկասի բնության հիմնադրամը 285 հազար եվրո է հատկացրել ՀՀ բնապահպանական կառույցներին
2026/04/14/ 15:50 -
Հայաստանում գինեգործությունը 2025-ին ապահովել է 3 մլրդ դրամ հարկ
2026/04/14/ 15:47 -
Կառավարության նիստում կընդունվի պարարտանյութերի գնի սուբսիդավորման ծրագիրը
2026/04/14/ 15:45 -
Հոլիվուդը դեմ է 111 մլրդ արժողությամբ գործարքին
2026/04/14/ 14:35 -
Պատժամիջոցների տակ գտնվող տանկերը անցել է Հորմուզի նեղուցով
2026/04/14/ 14:34 -
ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է 125 մլն դրամի էլեկտրաէներգիա
2026/04/14/ 14:33 -
ԿԲ համակարգերում ժամանակավոր խափանումներ են սպասվում
2026/04/14/ 14:29 -
Ոսկեգործության ոլորտի զարգացման համար կձևավորվի նպաստավոր հարկային միջավայր
2026/04/14/ 14:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
REXUS և «Գիտոկեր»․ խաղ, որտեղ որոշումները դառնում են կապեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 12, 2026 Թ․
Ակբա Լիզինգը հատուկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2026-ին