Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պահպանման վերաբերյալ ներկայացրել է չորս առաջարկ։
Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Չինաստանի առաջնորդը կարևորել է խաղաղ գոյակցության սկզբունքը և կոչ արել ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։
Նա ընդգծել է Պարսից ծոցի երկրների միջև հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը և տարածաշրջանում կայուն անվտանգության համակարգի ձևավորումը։
Սի Ծինփինը նաև շեշտել է ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի նորմերը և զարգացնել փոխհամաձայնեցված գործողությունների մեխանիզմները անվտանգության ոլորտում։

