Քննարկվել են Հայաստան–Ղազախստան առևտրատնտեսական հեռանկարները
Լուրեր |
Կողմերը նշել են, որ վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերություններում արձանագրվել է դրական դինամիկա, սակայն առկա ներուժը դեռևս ամբողջությամբ չի իրացվել։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ղազախստան առևտրատնտեսական և ներդրումային գործակցության ընդլայնման հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Կողմերը նշել են, որ վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերություններում արձանագրվել է դրական դինամիկա, սակայն առկա ներուժը դեռևս ամբողջությամբ չի իրացվել։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու քայլերը երկկողմ ապրանքաշրջանառության ընդլայնման ուղղությամբ՝ փոխշահավետ և հավասարակշռված հիմքով։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ինչպես հայկական որակյալ արտադրանքի արտահանման ծավալների ավելացմամբ դեպի Ղազախստան, այնպես էլ հայկական շուկայում պահանջարկ ունեցող ղազախական ապրանքների ներմուծման ընդլայնմամբ։
Անդրադարձ է կատարվել նաև ներդրումային գործակցության խորացման հնարավորություններին։ Այս համատեքստում ներկայացվել են Հայաստանում գործող պետական աջակցության գործիքները, որոնք հասանելի են նաև Հայաստանում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, այդ թվում՝ վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորում, ներդրումների խթանման ծրագրեր, արտահանման աջակցության մեխանիզմներ, արտադրանքի սերտիֆիկացման աջակցություն և այլ ոլորտային գործիքներ։
Կողմերը գործակցության հեռանկարային ուղղություններ են դիտարկել առևտրի, ներդրումների, լոգիստիկայի, թվայնացման, թեթև արդյունաբերության, ագրոպարենային ոլորտի և վերամշակման բնագավառներում։ Այս համատեքստում ընդգծվել է Ղազախստանից ցորենի ներմուծման ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ նոր ուղիների զարգացման անհրաժեշտությունը՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացման և տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման նպատակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մաքսային ստուգումները կկատարվեն նոր կարգով
2026/04/14/ 15:57 -
Բուհերի ընդունելության և կառավարման կարգում փոփոխություններ են առաջարկվում
2026/04/14/ 15:54 -
Կովկասի բնության հիմնադրամը 285 հազար եվրո է հատկացրել ՀՀ բնապահպանական կառույցներին
2026/04/14/ 15:50 -
Հայաստանում գինեգործությունը 2025-ին ապահովել է 3 մլրդ դրամ հարկ
2026/04/14/ 15:47 -
Կառավարության նիստում կընդունվի պարարտանյութերի գնի սուբսիդավորման ծրագիրը
2026/04/14/ 15:45 -
Հոլիվուդը դեմ է 111 մլրդ արժողությամբ գործարքին
2026/04/14/ 14:35 -
Պատժամիջոցների տակ գտնվող տանկերը անցել է Հորմուզի նեղուցով
2026/04/14/ 14:34 -
ՀԷՑ-ում 3 ամսում խնայվել է 125 մլն դրամի էլեկտրաէներգիա
2026/04/14/ 14:33 -
ԿԲ համակարգերում ժամանակավոր խափանումներ են սպասվում
2026/04/14/ 14:29 -
Ոսկեգործության ոլորտի զարգացման համար կձևավորվի նպաստավոր հարկային միջավայր
2026/04/14/ 14:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
REXUS և «Գիտոկեր»․ խաղ, որտեղ որոշումները դառնում են կապեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 12, 2026 Թ․
Ակբա Լիզինգը հատուկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2026-ին