Վարչապետը ներկա է գտնվել «Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսի բացմանը
Լուրեր |
Հայկական արվեստի և մշակութային ժառանգության կրիտիկական զանգվածը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում։
ՀՀ կառավարությունից հայտնում են՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Արշիլ Գորկի. Նյու Յորք – Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը, ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։
«Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, հյուրեր:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին այս օրվա առիթով, նշել, որ Արշիլ Գորկին համաշխարհային կերպարվեստի և հայկական ծագում ունեցող կերպարվեստի նշանակալի դեմքերից մեկն է. «Այսօրվա մեր միջոցառումը և Կառավարության որոշումն ունի մի քանի նշանակություն և բոլոր այդ նշանակությունները, իհարկե, կապված են հետևյալի հետ. մենք շատ ենք խոսում նրա մասին, որ պետությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է հայկական կյանքի առանցքը և գրավիտացիոն կենտրոնը լինի:
Մեր ժողովուրդը պատմության տարբեր էջեր է ունեցել՝ երբեմն հայկական իրականության կենտրոնը եղել է Մադրասը, երբեմն, ինչ-որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Ստամբուլը, երբեմն ինչ-որ ժամանակում հայկական իրականության կենտրոնը եղել է Թբիլիսին, ինչ-որ մի ժամանակ հայկական իրականության կենտրոնը եղել է Վենետիկը և այլն: Մենք ասում ենք, որ հայկական իրականության և կյանքի կենտրոնը բոլոր առումներով՝ մշակութային, գաղափարաբանական, գաղափարախոսական Հայաստանի Հանրապետությունն է: Եվ այս իրադրությունը, որը կա և պետք է զարգանա, պետք է հարատև լինի և ոչ թե ժամանակավոր»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, հայկական արվեստի և մշակութային ժառանգության կրիտիկական զանգվածը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում։ Երկրի ղեկավարի խոսքով, սա առանձին վերցված միջոցառում չէ, քանի որ վերջերս պատմության թանգարանում տեղի ունեցավ նմանատիպ կարևոր իրադարձություն, Մատենադարանում արդեն երկու անգամ նշվել է այսպիսի իրադարձություն: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սա քաղաքականություն է, որը Կառավարությունը որդեգրել է և բոլոր հնարավորություններն օգտագործվելու են արվեստի, մշակույթի հայկական ծագման ժառանգությունը Հայաստանի Հանրապետություն բերելու և այն այդ արժեքների համար հարատև հանգրվան դարձնելու համար:
Այս համատեքստում, վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին, քանի որ Արշիլ Գորկու կտավը Հայաստանի Հանրապետությունում է հայտնվել հարկ վճարող հազարավոր քաղաքացիների շնորհիվ:
Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր նախաձեռնել և ընթացք են տվել այս գործընթացին և հասցրել տրամաբանական ավարտին:
* * *
2025 թվականին պետական միջոցներով իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թանգարանային հավաքածուների համալրման ծրագրի շրջանակներում «Մշակույթի զարգացման» հիմնադրամը իրականացրել է դիտանցումներ միջազգային աճուրդային տների և մասնավոր պատկերասրահների կողմից վաճառքի ներկայացվող արժեքների ցանկերում։
Դիտանցումների արդյունքում պարզվել է, որ Լոնդոնում գործող Sotheby’s աճուրդային տանը ներկայացված է աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը (թուղթ, մատիտ, 45.4 × 55.5 սմ)։ Աճուրդի մեկնարկային գինը կազմել է 45,000 եվրո, իսկ ակնկալվող առավելագույն գինը՝ 70,000 եվրո։
2025 թվականի դեկտեմբերի 3-ին կայացած աճուրդի ընթացքում տվյալ աշխատանքը Կառավարությունը ձեռք է բերել 30,978,000 (երեսուն միլիոն ինը հարյուր յոթանասունութ հազար) դրամով և այն հանգրվանել է Հայաստանի ազգային պատկերասրահում»,- մանրամասնել են կառավարությունից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12 -
Մերձավոր Արևելքում վնասվել է 80-ից ավելի էներգետիկ օբյեկտ․ ՄԷԳ
2026/04/21/ 17:10 -
Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը
2026/04/21/ 17:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.