Առանց ֆինանսների հնարավոր չէ ձեռքբերել հիմնական միջոցներ, համալրել շրջանառու միջոցները,
կատարել ընթացիկ ծախսեր կամ մարել կրեդիտորական պարտքը:
Արագ և ճկուն ֆինանսավորումը
դառնում է ոչ միայն աճի, այլև կայունության կարևոր գործոն։
Արձագանքելով ՓՄՁ կարիքներին
և ֆինանսավորումն էլ ավելի հասանելի դարձնելու նկատառումով՝ Կոնվերս Բանկը նվազեցրել
է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը:
Converse SME պրոդուկտի
շրջանակում ֆինանսավորման չափը 5,000,001-ից 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ:
Մարման ժամկետը մինչև 180 ամիս է:
Բացի ավելի ցածր տոկոսադրույքից,
դրա շրջանակում ՓՄՁ հաճախորդներին է առաջարկում նաև վարկային արձակուրդի հնարավորություն:
Տարեկան մեկ անգամ նրանք կարող են չկատարել վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարում՝
ստանալով ճկունություն ֆինանսական որոշումներ կայացնելիս, և գումարն ուղղել բիզնեսի
անխափան գործունեության ապահովմանը, ընդլայնմանը կամ զարգացմանը:
Կոնվերս Բանկի բիզնեսի
ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմին կարող եք ծանոթանալ conversebank.am կայքում կամ զանգահարելով 010 511 211:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
*գովազդ

