Այսօր Պետական եկամուտների կոմիտեում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի վեցերորդ նիստը։ Այդ մասին ասված է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի Ֆեյսբուքի էջում:
«ԵՄ գործընկերների հետ շարունակական համագործակցության շնորհիվ հաստատվել է կառուցողական և արդյունքահեն երկխոսություն, որը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանի մաքսային համակարգի զարգացման գործում՝ միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխան։

