Մերձավոր Արևելքում վնասվել է 80-ից ավելի էներգետիկ օբյեկտ․ ՄԷԳ
Լուրեր |
Վնասները վերաբերում են նավթի և գազի մատակարարման կարևոր ենթակառուցվածքներին։
Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքների առնվազն 84 օբյեկտ, որոնցից 34-ը ստացել են լուրջ կամ շատ լուրջ վնասներ։ Տվյալները ներկայացրել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։
Նրա գնահատմամբ՝ վնասները վերաբերում են նավթի և գազի մատակարարման կարևոր ենթակառուցվածքներին, ինչը սահմանափակում է տարածաշրջանից էներգակիրների արտահանումը։
Բիրոլը նշել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ համաշխարհային էներգետիկ շուկայի առանցքային ուղիներից մեկը․ օրական մոտ 13 միլիոն բարել նավթ է անցնում նեղուցով՝ համաշխարհային մոտ 100 միլիոն բարել պահանջարկի պայմաններում։
Նա նաև ընդգծել է, որ հակամարտության հետևանքով բնական գազի մատակարարումների կորուստները գնահատվում են շուրջ 100 միլիարդ խորանարդ մետր։
Նույնիսկ նավագնացության վերականգնման դեպքում մատակարարումների լիարժեք վերականգնումը կարող է ժամանակ պահանջել, իսկ որոշ ենթակառուցվածքների վերականգնումը՝ մինչև երկու տարի։
Տվյալները ցույց են տալիս, որ էներգետիկ ենթակառուցվածքների վնասումը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ գլոբալ մատակարարումների և գների վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12 -
Մերձավոր Արևելքում վնասվել է 80-ից ավելի էներգետիկ օբյեկտ․ ՄԷԳ
2026/04/21/ 17:10 -
Կոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքը
2026/04/21/ 17:09
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.