Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ մայիսի 5-ին կենտրոնական գրասենյակներում քաղաքացիների ընդունելությունը կկազմակերպվի միայն առցանց ձևաչափով։
Սահմանափակումը պայմանավորված է մայիսի 4-5-ին նախատեսված խոշոր միջոցառումներով, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողովով և «Երևանյան երկխոսություն» ձևաչափով հանդիպումներով, որոնց մասնակցելու են բազմաթիվ օտարերկրյա պատվիրակություններ։
Քաղաքապետարանի տվյալներով՝ քայլը նպատակ ունի նվազեցնել քաղաքի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածությունը և ապահովել միջոցառումների կազմակերպման գործընթացը։
Մայիսի 5-ին Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներում քաղաքացիների սպասարկում չի իրականացվի տեղում, և դիմումները կընդունվեն միայն առցանց։
Միաժամանակ վարչական շրջանների սպասարկման բաժինները կշարունակեն աշխատել բնականոն ռեժիմով։

