Հայաստանը ողջունել է Եվրամիության որոշումը՝ երկրում նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։
Առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և արձագանքել խառնածին սպառնալիքներին, այդ թվում՝ ապատեղեկատվությանը, կիբերհարձակումներին և ապօրինի ֆինանսական հոսքերին։
Նշվում է, որ առաքելությունը կգործի նախնական երկու տարի ժամկետով՝ նպաստելով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և հասարակության դիմակայունության բարձրացմանը։
Որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա և համընկնում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացման հետ։
Այն դիտարկվում է որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության շրջանակում իրականացվող հերթական նախաձեռնություն՝ մայիսի 5-ին կայանալիք առաջին գագաթնաժողովից առաջ։

