2029-ին բնակչության ճնշող մեծամասնությունը կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում. երբ կմեկնարկի առաջին փուլը
Լուրեր |
Օրենքը մշակվել է զրոյից։
Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական նախագիծը՝ ընդգծելով, որ այն ստեղծում է առողջապահության նոր, փուլային ներդրվող համակարգի հիմքերը։
Նախարարը նշեց, որ վերջին 3–3,5 տարիների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և Կառավարությունը համատեղ աշխատանքով մշակել են՝ իր խոսքով՝ պատմական նախագիծը, որը նոր համակարգ է ձևավորում առողջության պահպանման ոլորտում։
«Մեր նպատակն է, որ 2029 թվականին ճնշող մեծամասնությունն ունենա այս համակարգի հասանելիությունը և ապահով լինի իր առողջության հետ կապված առաջնային անհրաժեշտ սպասարկմամբ»,- ասաց Ավանեսյանը։
Նա նշեց՝ օրենքով ամրագրված է, որ ապահովագրությունը ներդրվելու է փուլային մոտեցմամբ՝ երեք տարվա ընթացքում։
«Օրենքը մշակվել է զրոյից և կարգավորում է առողջության ապահովագրության ամբողջ իրավական դաշտը՝ սկսած փաթեթի բովանդակությունից մինչև փոխհատուցման կարգ ու բողոքների քննություն»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ նախագիծն անդրադառնում է ապահովագրության սուբյեկտներին, ապահովագրական փաթեթին, ծառայությունների շրջանակներին, փոխհատուցման մեխանիզմներին, պետական հիմնադրամի ստեղծման կարգին,հիվանդների, ծառայություններ մատուցողների և այլ սուբյեկտների միջև իրավահարաբերություններին։
«Առաջին փուլը կմեկնարկի 2026 թվականին, երբ ապահովագրվելու են երկու խմբեր՝ պետության կողմից ապահովագրվող անձինք՝ մինչև 18 տարեկանները, 65 և ավելի տարիք ունեցողները, 18–65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք (I, II, III խմբեր), սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։ Վերջին խմբի ապահովագրավճարը ամբողջությամբ կհատուցի պետությունը»,- ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ առաջին փուլով կներառվեն նաև այն անձինք, որոնց ամսական համախառն եկամուտը 200 հազար դրամից ավելի է։
Երկրորդ փուլում՝ 2027-ից, համակարգում ներառվելու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ունեցող անձինք, հաջորդիվ՝ 2028-ից, մնացած խմբերը, այդ թվում՝ գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, նրանց ընտանիքի անդամները։
Նախարարը նշեց, որ օրենքով հստակ սահմանվել է հիմնական ծառայությունների շրջանակը։
«Ապահովագրությունը կֆինանսավորի առաջնային բուժօգնություն, շտապօգնություն, հիվանդանոցային բուժօգնություն։ Ծառայությունների կոնկրետ ցանկը կհաստատվի Կառավարության որոշմամբ»,- եզրափակեց Ավանեսյանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/09 22:00
Մարտի 9-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/09 19:19
Մարտի 9-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 9-ի բիզնես լուրերը
2026/03/09/ 22:00 -
Մարտի 9-ի կարևոր լուրերը
2026/03/09/ 19:19 -
2025-ին Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն աճել են 27%-ով
2026/03/09/ 18:01 -
ՀՀ-ում սուր շնչառական վարակների ակտիվությունը միջին մակարդակում է
2026/03/09/ 17:53 -
Եվրոպան կանգնած է էներգակիրների գների կտրուկ աճի վտանգի առաջ․ Հունգարիայի ԱԳՆ
2026/03/09/ 17:47 -
Ընկերությունն արտարժույթի առուվաճառքի գործունեությունն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիայի. պետությանը պատճառված 11 մլն դրամի վնասը վերականգնվել է
2026/03/09/ 17:36 -
Զինված ուժերում հանցագործությունները 2025-ին նվազել են 8.3%-ով
2026/03/09/ 17:27 -
Տնտեսվարողները վերացրել են խախտումները, կասեցումները դադարեցվել են. ԲԸՏՄ
2026/03/09/ 17:05 -
Ապրիլի 1-ից կբարձրացվեն ԱՊՊԱ հատուցման առավելագույն սահմանաչափերը. մանրամասներ
2026/03/09/ 16:43 -
ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին
2026/03/09/ 15:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․