ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական
վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ
են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենն արտարժույթի առուվաճառքի գործունեությունն
իրականացրել է առանց համապատասխան լիցենզիայի, ինչի արդյունքում պետությանը պատճառվել
է 11 մլն ՀՀ դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում պատճառված վնասն ամբողջությամբ
վերականգնվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`
դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

