Տնտեսվարողները վերացրել են խախտումները, կասեցումները դադարեցվել են. ԲԸՏՄ
Լուրեր |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողական միջոցառումների արդյունքում մի շարք տնտեսավարողներ վերացրել են արձանագրված խախտումները և ստացել անհրաժեշտ թույլտվությունները։
2025 թվականի նոյեմբերին կասեցվել էր Կոտայքի մարզի Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում գործող «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ» ՍՊԸ-ի ջարդիչ–տեսակավորման կայանի շահագործումը՝ մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման թույլտվություն չունենալու հիմքով։
2025 թվականի հուլիսին կասեցվել էր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գործող «Տնկարան» ՍՊԸ-ի գազալցակայանի տարածքում առկա խորքային հորի ապօրինի շահագործումը։ Նույն տարվա դեկտեմբերին կասեցվել էր նաև Էջմիածին քաղաքում բետոնի և պեմզաբլոկների արտադրությամբ զբաղվող «Գևորգ Անդրեասյան» Ա/Ձ-ի բետոնահանգույցի գործունեությունը՝ համապատասխան թույլտվությունների բացակայության պատճառով։
Գեղարքունիքի մարզի Հայրավանք բնակավայրում՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալված հատվածում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել էր ապօրինի ջրառ։ 2025 թվականի օգոստոսին Ա.Մ.-ին պատկանող ավտոլվացման կետում առանց թույլտվության շահագործվող խորքային հորի գործունեությունը ևս կասեցվել էր։
Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ բոլոր տնտեսավարողները լիազոր մարմնից արդեն ձեռք են բերել համապատասխան թույլտվություններ, ինչի հիման վրա կայացվել են կասեցումները դադարեցնելու մասին որոշումներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18 -
Ալիևը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակի իր գնահատականը
2026/04/22/ 15:16 -
Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ պահանջում ենք կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունը.Արցախ միություն
2026/04/22/ 15:10 -
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․