ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին
Լուրեր |
ԱրարատԲանկը 2025 թվականի արդյունքներով արժանացել է RIA Money Transfer համակարգի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին։
Բանկն այս մրցանակին արժանանում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, ինչը
վկայում է կողմերի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության, ինչպես
նաև ոլորտում ԱրարատԲանկի կայուն և առաջատար դիրքերի մասին։
Մրցանակը շնորհվել է` Հայաստանում Ria Money Transfer համակարգի
զարգացմանը նպաստելու, ամուր և կայուն գործընկերություն ձևավորելու, համատեղ նախագծեր
և արշավներ իրականացնելու, ինչպես նաև իրականացված գործարքների քանակական և ծավալային
բարձր ցուցանիշներ ապահովելու համար։
Հատկանշական է, որ ԱրարատԲանկն առաջին ֆինանսական հաստատությունն
է, որը դեռևս 2012 թվականին ներդրել և զարգացրել է Ria Money Transfer համակարգը Հայաստանի
շուկայում։ Այդ ժամանակից ի վեր կողմերը համատեղ իրականացրել են բազմաթիվ նախաձեռնություններ՝
ներառյալ նոր ծառայությունների ներդնումն ու գովազդային արշավները։
2025 թվականի համագործակցության շրջանակում ԱրարատԲանկի և
Ria Money Transfer համակարգի կողմից համատեղ իրականացվել է «Առաջնորդ աշխատակից» ակցիան,
որի արդյունքում բանկի 15 աշխատակիցներ ստացել են մրցանակներ։ Բացի այդ, ներդրվել է
նաև Ria Money Bank deposit հաշիվների համալրման ծառայությունը, որն ընդլայնել է հաճախորդներին
առաջարկվող հնարավորությունները։
Ria Money Transfer-ի թիմը բարձր է գնահատել ԱրարատԲանկի հետ
համագործակցությունը. «ԱրարատԲանկն եղել և մնում
է մեր հուսալի գործընկերը, որի հետ արդեն երկար տարիներ վստահ քայլերով ընթանում ենք
դեպի մեր ընդհանուր նպատակները։ Բանկի թիմի հանձնառությունը, պրոֆեսիոնալիզմն ու շարունակական
աջակցությունը կարևոր դեր են ունեցել գրանցված համընդհանուր արդյունքներում։ Մենք բարձր
ենք գնահատում Հայաստանում ԱրարատԲանկի հետ համատեղ գրանցած հաջողությունը»։
2026 թվականին ԱրարատԲանկը և Ria Money Transfer-ը շարունակելու
են համագործակցությունը՝ իրականացնելով նոր թվային նախագծեր, բոնուսային ծրագրեր և
նոր համատեղ արշավներ։
Ria Money Transfer-ի մասին
Ria Money Transfer-ը միջազգային
դրամական փոխանցումների համակարգ է, որը գործում է աշխարհի ավելի քան 160 երկրում՝
ապահովելով արագ, հուսալի և հասանելի դրամական փոխանցումների ծառայություններ։ Համակարգից
հիմնականում օգտվում են 18 տարին լրացած այն անձինք, որոնք ցանկանում են աջակցել արտերկրում
բնակվող իրենց հարազատներին՝ ուղարկելով դրամական փոխանցումներ, և ովքեր արտերկրում
գտնվող հարազատներից ստանում են ֆինանսական աջակցություն կրթության կամ առօրյա ծախսերի
համար։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Տնտեսվարողները վերացրել են խախտումները, կասեցումները դադարեցվել են. ԲԸՏՄ
2026/03/09/ 17:05 -
Ապրիլի 1-ից կբարձրացվեն ԱՊՊԱ հատուցման առավելագույն սահմանաչափերը. մանրամասներ
2026/03/09/ 16:43 -
ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակին
2026/03/09/ 15:57 -
Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի. ԱԳՆ
2026/03/09/ 14:56 -
Թեհրանից աղտոտված օդի՝ Հայաստան ներթափանցման վտանգ չկա
2026/03/09/ 14:49 -
Apple-ի գաղտնի նախագիծը բացահայտվել է․ ընկերությունը պատրաստում է Ultra նոր սերունդ
2026/03/09/ 14:37 -
Դուբայի անշարժ գույքի շուկան հայտնվել է ճնշման տակ տարածաշրջանային լարվածության ֆոնին
2026/03/09/ 14:32 -
3 օրում բացահայտվել է 268 հանցագործություն, գրանցվել է 30 ՃՏՊ
2026/03/09/ 12:50 -
Սերբիան ժամանակավորապես արգելել է նավթի և վառելիքի արտահանումը
2026/03/09/ 12:48 -
Տուն կառուցելու նոր կանոններ Հայաստանում․ ինչպես է պարզեցվում ընթացակարգը
2026/03/09/ 12:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 6, 2026 Թ․
NIO և ONVO մեքենաները` ՀՀ-ում․ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը N-Motors-ն է