2025 թվականին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 1,723 դեպք, ինչը 2024 թվականի համեմատ աճել է 363 դեպքով կամ շուրջ 27%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։
Միջին հաշվով հանրապետությունում օրական գրանցվում է ընտանեկան բռնության 4-5 դեպք։
Երևանում դեպքերի թիվը աճել է 85%-ով՝ 398-ից (2024թ.) հասնելով 735-ի (2025թ.)։
Ամենամեծ աճը նկատվում է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրվող բռնության ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, կանանց կողմից ամուսինների նկատմամբ բռնության ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ տարեկան 27 դեպք։

