Ապրիլի 1-ից կբարձրացվեն ԱՊՊԱ հատուցման առավելագույն սահմանաչափերը. մանրամասներ
Լուրեր |
Բյուրոյից նշում են, որ գործող ապահովագրական գումարները լիարժեք չեն ծածկել ԱՊՊԱ ոլորտում առաջացող վնասների զգալի մասը
Ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնեն Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի 11/12/2025թ․ թիվ 38-Լ որոշմամբ հաստատված և ՀՀ կենտրոնական բանկի կողմից 30/01/2026թ․ գրանցված «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների փոփոխությունները։
Բյուրոյից տեղեկացնում են, որ կատարված փոփոխություններով բարձրացվել են ապահովագրական գումարները՝ հատուցման առավելագույն սահմանաչափերը։
Մասնավորապես՝
-
գույքին պատճառված վնասների համար գործող 1 800 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 2 500 000 ՀՀ դրամ,
-
անձնական վնասների համար գործող 3 300 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 3 500 000 ՀՀ դրամ։
Միևնույն ժամանակ, մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հանրագումարի գծով ապահովագրական գումարները բարձրացվել են համամասնորեն՝
-
գույքային վնասների դեպքում՝ մինչև 25 000 000 ՀՀ դրամ,
-
անձնական վնասների դեպքում՝ մինչև 35 000 000 ՀՀ դրամ։
Բյուրոյից նշում են, որ գործող ապահովագրական գումարները լիարժեք չեն ծածկել ԱՊՊԱ ոլորտում առաջացող վնասների զգալի մասը, իսկ փոփոխությունները հնարավորություն կտան առավել ամբողջական պաշտպանել տուժողների շահերը։
Կանոնների ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/487u4zt2
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը ԵՄ-ին անդամակցելուց կկորցնի ՀՆԱ-ի 23 %-ը. ՌԴ ԱԽ
2026/04/22/ 15:38 -
Գործարկվել է «Stugel.am» հարթակը՝ ապատեղեկատվության ստուգման գործիքներով
2026/04/22/ 15:34 -
ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների․ ՀՀ նախագահ
2026/04/22/ 15:32 -
Ինչ ազդեցություն ունի մաքուր էներգիան Եվրոպայում․ Euronews-ի հաշվարկները
2026/04/22/ 15:18 -
Ալիևը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակի իր գնահատականը
2026/04/22/ 15:16 -
Արցախի Մայր տաճարի ոչնչացման առթիվ պահանջում ենք կառավարությունից վերանայել իր խրախուսող անգործությունը.Արցախ միություն
2026/04/22/ 15:10 -
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․