2026 թվականի 10-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
ՍՇՎ-ով պայմանավորված հիվանդացությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 1.4 անգամ։
Ընդհանուր դեպքերի 82.6%-ը կազմում են 0-18 տարեկանները։ Առավել բարձր հիվանդացություն շարունակում է արձանագրվել 0-4 տարեկան երեխաների շրջանում։
Հայաստանում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ։

