Երեխայի ծննդով պայմանավորված ո՞ր նպաստներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից տեղահանված անձինք
Լուրեր |
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել երեխայի ծննդով պայմանավորված հետևյալ նպաստների նշանակման համար (պարտադիր պայման է ՀՀ-ում ունենալ բնակության վայրի հաշվառում)`
- մայրության նպաստ,
- երեխայի ծննդյան միանվագ նպաստ,
- խնամքի նպաստ։
Մայրության նպաստ։ Մայրության նպաստի իրավունք ունեն ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող անձինք։ Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում վարձու աշխատող չեն և ԼՂ-ում չեն ստացել մայրության նպաստ, կարող են դիմել մայրության նպաստի նշանակման համար (որպես չաշխատող անձ)։
Չաշխատող անձանց դեպքում՝ նպաստի չափը ներկայում 172,500 դրամ է։
Նշենք, որ հայրենակիցներին ՀՀ-ում մայրության նպաստ նշանակելն ապահովող պարզեցված ընթացակարգեր են սահմանվել։ Ըստ այդմ, նպաստը նշանակվում և վճարվում է այն անձանց, ովքեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել են 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո՝ 140 օրվա ընթացքում։
Եթե տեղահանված անձը նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել) կամ ծննդաբերել է ԼՂ բժշկական կազմակերպությունում, ապա նրան մայրության նպաստ կնշանակվի, եթե համապատասխան տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ նրան ԼՂ-ում նպաստ չի նշանակվել։
Մայրության նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ և ժամանակավոր անաշխատունակության թերթիկ (դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայական)։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ։ Տվյալ նպաստի իրավունք ունեն երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նորածին երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով:
Նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:
Եթե նորածին երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմինը, ապա նպաստ նշանակվում է, եթե այնտեղ այդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստ չի նշանակվել և վճարվել։
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը կարող է դիմել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար, եթե դիմող ծնողը և երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, ԼՂ-ում այդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել։
Այն դեպքում, երբ երեխայի մեկ տարին լրացել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում՝ 12 ամսյա ժամկետը հաշվարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերն են՝
- առաջին երեխայի դեպքում` երեք հարյուր հազար դրամ,
- երկրորդ երեխայի դեպքում` երեք հարյուր հազար դրամ,
- երրորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն դրամ,
- չորրորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն դրամ,
- հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ։
Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուրի համար նշանակվում է նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով։
Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ կամ երեխայի (երեխաների) ծննդյան վկայական կամ դիմել առցանց՝ www.socservice.am կայքջում։
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է օրենքով սահմանված կարգով, ընդ որում՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ:
ՀՀ-ում մինչև 2023 թ․հունվարի 1-ը ծնված երեխաներին նպաստ նշանակվում է այն դեպքում, եթե ծնողը ՀՀ-ում գտնվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում կամ ՀՀ գյուղական բնակավայրի հասցեով ծնողը հաշվառված է 1 տարի անընդմեջ, իսկ երեխան՝ դիմելու օրվա դրությամբ: Այս դեպքում, նպաստի չափը կազմում է 31,600 դրամ: Լեռնային Ղարաբաղում գրանցված գործատուի մոտ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը չի կարող հիմք լինել խնամքի նպաստ նշանակելու համար:
Հետևաբար, օրինակ, եթե երեխան ծնվել է 2022 թ․ ԼՂ գյուղական կամ քաղաքային բնակավայրում, ծնողներից առնվազն մեկը ԼՂ-ում գտնվել է խնամքի արձակուրդում, ապա վերջիններս ՀՀ-ում չեն կարող ունենալ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք։
Եթե երեխան ծնվել է 2023 թ․ հունվարի 1-ից հետո, անկախ ծնողի՝ քաղաքաբնակ կամ գյուղաբնակ, աշխատող կամ չաշխատող լինելու հանգամանքից, ՀՀ-ում կարող է դիմել խնամքի նպաստի նշանակման համար՝
- եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ՝ ծնողը չի գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 31,600 դրամ,
- եթե տվյալ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվի խնամքի արձակուրդում, ապա նպաստի չափը կազմում է 37,500 դրամի չափով։
Ընդ որում, ծնողը և երեխան պետք է հաշվառված լինեն ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան պետք է գտնվի երկրում։
Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական կամ դիմել առցանց՝ www.socservice.am կայքէջում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԵՄ-ն քննարկում է գազի գնի սահմանափակումը՝ էներգակիրների արժեքը նվազեցնելու համար
2026/03/11/ 16:52 -
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
2026/03/11/ 16:19 -
Քարդաշյանի կարողությունը հասնում է շուրջ 2 մլրդ դոլարի. ինչպես է գոյանում հեռուստաաստղի եկամուտը
2026/03/11/ 15:58 -
Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը. վարչապետ
2026/03/11/ 15:30 -
Ինչպես են փոխվում ընտրությունների կանոնները Հայաստանում․ ԿԸՀ նախագահի պարզաբանումները
2026/03/11/ 15:25 -
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
2026/03/11/ 15:10 -
«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին
2026/03/11/ 14:22 -
Տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
2026/03/11/ 13:31 -
Էներգետիկայի միջազգային գործակալությունը կարող է ռեկորդային ծավալի նավթ հանել ռազմավարական պահուստներից
2026/03/11/ 12:23 -
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավիրվել է դիտորդական առաքելություն իրականացնելու ՀՀ ընտրություններին
2026/03/11/ 12:17
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 10, 2026 Թ․
30 տարի հայկական երազանքի ճանապարհով․ Ինեկոբանկը նշում է հոբելյանական տարեդարձը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 9, 2026 Թ․