ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին։
Այսպես՝
ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է: 2024թ. ապրիլին ՏԱՑ-ը կազմել է 10.4%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4.9 տոկոսային կետով, իսկ հունվար-ապրիլ ամիսների ՏԱՑ-ը նույնպես որոշակիորեն դանդաղել է՝ կազմելով 13.2%: Տնտեսական ակտիվության աճը շարունակում է պայմանավորված լինել ժամանակավոր գործոններով, որոնք կարող են կտրուկ փոխվել՝ էապես փոխելով մակրոտնտեսական ցուցանիշների պատկերը:
Էականորեն դանդաղել է նաև ծառայությունների աճը՝ ապրիլին հասնելով 0.8%-ի: Ծառայությունների աճի դանդաղման պատճառները հնարավոր կլինի վերլուծել ենթաոլորտների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից հետո, սակայն այս երևույթն արդեն իսկ հուշում է տնտեսական ակտիվության նվազման մասին, ինչն ակնհայտ կլիներ ոսկերչական գործունեության բացակայության դեպքում:
Հարկային եկամուտների աճի տեմպը շարունակում է ցածր մնալ: 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային եկամուտների աճը կազմել է 9.3%, իսկ հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձը հաշվի առնելու դեպքում՝ 6.1%: Վերջինս բավական ցածր է ՏԱՑ-ից, որի պատճառն այն է, որ հիմնական տնտեսական աճը պայմանավորող գործունեությունը չի հարկվում անհրաժեշտ չափով, սակայն այդ ուղղությամբ կառավարության կողմից քայլեր չեն ձեռնարկվում:
Տնային տնտեսությունների վարկերի ծավալը աճում է բավական բարձր տեմպով: 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ առևտրային բանկերի կողմից տնային տնտեսություններին տրամադրված վարկերի (սպառողական և հիպոթեքային վարկերի) ծավալն աճել է 19.7%-ով, ինչն էականորեն գերազանցում է մյուս մակրոտնտեսական ցուցանիշների աճին, մասնավորապես՝ տնտեսական ակտիվության աճին, միջին ամսական աշխատավարձերի, արտերկրից փոխանցվող դրամական միջոցների և այլ կարևոր ցուցանիշների աճերին: Դա նշանակում է, որ վարկային բեռն աճում է դրա սպասարկման հնարավորությունների աճից ավելի արագ տեմպով, ինչը միջնաժամկետում կարող է հանգեցնել ռիսկայնության բարձրացմանը:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Չինաստանում 2025-ին գրանցվել է ծնելիության պատմական նվազագույնը․ բնակչությունը կրճատվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ
2026/01/19/ 08:42 -
Netflix-ը շուրջ 7 մլրդ դոլարով ձեռք է բերել Sony Pictures-ի ֆիլմերի համաշխարհային սթրիմինգային բացառիկ իրավունքները
2026/01/19/ 08:36 -
2026․ ռիսկի մեկնարկ, ինստիտուցիոնալ հոսքեր և կրիպտոշուկայի նոր ճարտարապետություն
2026/01/19/ 08:26 -
Հայաստանում էլեկտրամոբիլների ներմուծման արտոնությունները. քվոտաներ, վերահսկողություն և արդյունքներ
2026/01/19/ 08:12 -
Ճապոնիան հետաձգել է աշխարհի ամենամեծ ատոմակայանի վերագործարկումը
2026/01/19/ 08:00 -
Քննարկվել է «Հնդիկ աշխատանքային միգրանտների մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում» զեկույցը
2026/01/19/ 07:55 -
Արգելափակումից դուրս է բերվել 128 մեքենա, օգնություն է ցուցաբերվել 254 քաղաքացու
2026/01/19/ 07:54 -
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզայի դիմորդներին՝ սխալ տվյալների դեպքում հարցազրույցը կարող է չեղարկվել
2026/01/19/ 07:44 -
Հունվարի 18-ի կարևոր լուրերը
2026/01/18/ 16:33 -
Հաճախորդին իսկապես անհատական մոտեցում ցույց տալու 5 հոգեբանական հնարք
2026/01/18/ 13:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 18, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․