Frank Media․ Ինչի մասին են բանկիրները զգուշացրել Պուտինին 1 ամիս առաջ
Լուրեր |
Ուկրաինայում ռուսաստանյան զորքերի հատուկ գործողությունից մեկ ամիս առաջ ՌԴ պետական բանկերի եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները գնահատել են տնտեսության համար պատժամիջոցների կոշտ տարբերակի հնարավոր հետեւանքները։
Այս մասին Frank Media-ին պատմել են բանկերի կողմից երկրի ղեկավարության համար պատրաստած նյութերի բովանդակությանը ծանոթ չորս աղբյուր։
Բանկիրներն իրենց գնահատականը ներկայացրել են կառավարությանն ու նախագահ Վլադիմիր Պուտինին։ Զեկույցը պատրաստում էին Սբերբանկի, ՎՏԲ-ի եւ Կենտրոնական բանկի թիմերը։ Միանգամից երեք աղբյուր հավաստիացրել է, որ ֆինանսիստների համար կարեւոր էր իշխանություններին ցույց տալ Ուկրաինայի հետ հակամարտության հետագա սրման տնտեսական հետեւանքները։
«Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումն այն ժամանակ դիտարկվում էր որպես ամենակոշտ սցենար։ Անգամ ամենակատաղի երեւակայություն ունեցող մասնակիցները չէին կարող պատկերացնել, թե դա ինչ հետեւանքների կհանգեցնի»,- նշել է նյութերին ծանոթ աղբյուրը։
Պետական բանկերից յուրաքանչյուրը եւ կարգավորիչ մարմինը պատրաստում էին ազդեցության մասին իրենց սեփական գնահատականը՝ ի վերջո բոլոր երեքը համատեղելով մեկ շնորհանդեսի մեջ:
«Մենք հրապարակում ենք դրա հիմնական կետերը, որոնք մեզ հաջողվել է հավաքել եւ հաստատել տարբեր գերատեսչությունների աղբյուրների հետ զրույցում (բոլորն էլ նախընտրել են անանուն մնալ)»,- գրում է Frank Media-ն:
Ֆինանսիստները համակարծիք են եղել, որ կոշտ պատժամիջոցները կհանգեցնեն.
- ՀՆԱ-ի ուժեղ անկմանը՝ 10%-ից սկսած,
- կտրուկ՝ 4%-ից մինչեւ 12% գործազրկության աճին եւ բնակչության եկամուտների նվազմանը,
- բանկերի լրացուցիչ կապիտալիզացիայի անհրաժեշտությանը՝ 5-6 տրիլիոն ռուբլով,
- հիմնական տոկոսադրույքի աճին՝ մինչեւ 20-30%,
- փոխարժեքի բարձրացմանը՝ մինչեւ 150-200 ռուբլի,
- տեխնոլոգիական էմբարգոյի պատճառով երկրի զարգացման հետաձգմանը։
«Լրացուցիչ կապիտալիզացիայի թիվն արտասահմանում արգելափակված ակտիվների գնահատումն է՝ ճշգրտված փոխարժեքի ակնկալվող փոփոխության համար: Սակայն, բացի սրանից, կլինեն նաեւ վարկային կորուստներ, որոնք անհնար է կանխատեսել»,- ասել է Frank Media-ի զրուցակիցներից մեկը։
Նրանք բոլորն էլ նշել են, որ սցենարներից եւ ոչ մեկում չի դիտարկվել պատժամիջոցների կիրառումը ՌԴ Կենտրոնական բանկի դեմ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
2026/02/20/ 16:19 -
ԵՄ երկրները 2025-ին 4,8 մլրդ եվրո են հատկացրել Ուկրաինայի PURL ծրագրին
2026/02/20/ 15:49 -
ԱՄՆ ներգաղթային վիզայի համար 16 տարին լրացած բոլոր դիմողները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք
2026/02/20/ 15:47 -
ԿԳՄՍ նախարարությունը հերքում է 231 դպրոց փակելու մասին լուրերը
2026/02/20/ 15:45 -
Tesla-ն գործարկել է առանց ղեկի ու ոտնակների Cybercab
2026/02/20/ 14:45 -
Թրամփը Իրանին տվել է 10-15 օր՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար
2026/02/20/ 14:06 -
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են առևտրի, տարանցման և զբոսաշրջության զարգացման հարցեր
2026/02/20/ 12:48 -
ԵՀ-ն արտահերթ նիստ է գումարել «Դրուժբա» նավթատարի շուրջ վեճի պատճառով
2026/02/20/ 12:46 -
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխել 68 ռազմական ինքնաթիռ՝ հնարավոր գործողությունների ֆոնին
2026/02/20/ 12:44 -
Պատերազմի կողքին՝ գործարքներ․ ինչի շուրջ են իրականում բանակցում Վաշինգտոնն ու Մոսկվան
2026/02/20/ 12:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
ՓՈՂ NEWS․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը