ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխել 68 ռազմական ինքնաթիռ՝ հնարավոր գործողությունների ֆոնին
Լուրեր |
CBS հեռուստաընկերությունը պնդում է, որ գործողությունը կարող է սկսվել արդեն փետրվարի 21-ին։
Միացյալ Նահանգները վերջին երեք օրում Մերձավոր Արևելքի պոտենցիալ ռազմական գործողությունների թատերաբեմին ավելի մոտ է տեղակայել 39 լիցքավորող և 29 ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ տեղափոխված ինքնաթիռների թվում են նաև Boeing C-17 Globemaster III ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռներ։ Բացի այդ, ԱՄՆ ռազմաօդային ուժերը տարածաշրջան են ուղարկել հեռահար թռիչքային հայտնաբերման և կառավարման (AWACS) ինքնաթիռ։
Վաշինգտոնի Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի (CNAS) ռազմավարական փորձագետ Բեքի Վասերի գնահատմամբ՝ ԱՄՆ-ը տարածաշրջանում ձևավորել է այնպիսի ուժային խմբավորում, որն անհրաժեշտ է տևական ռազմական արշավ իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ ուժերի կուտակման նման տեմպը չի կարելի դիտարկել որպես դատարկ սպառնալիք։
The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Վաշինգտոնը քննարկում է Իրանի ռազմական և կառավարական օբյեկտներին սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը։ Նպատակը, ըստ հրապարակման, Թեհրանին դրդելն է ընդունել ԱՄՆ-ի համար շահավետ միջուկային գործարքի պայմաններ՝ միաժամանակ խուսափելով լիամասշտաբ ռազմական գործողությունից։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նման հարվածը կարող է իրականացվել մի քանի օրվա ընթացքում։
CBS հեռուստաընկերությունը պնդում է, որ գործողությունը կարող է սկսվել արդեն փետրվարի 21-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրում։ Վաշինգտոնը նշել է, որ խորհրդակցությունները անցել են դրական մթնոլորտում, սակայն Թեհրանը դեռ պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան կողմից առաջ քաշված մի շարք պայմաններ։
Ավելի վաղ ԱՄՆ-ը և Իսրայելը հայտարարել էին, որ Իրանը պետք է հրաժարվի ոչ միայն միջուկային ծրագրի զարգացումից, այլ նաև բալիստիկ հրթիռների արտադրությունից և Մերձավոր Արևելքում պրոիրանական ուժերին աջակցելուց։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը Իրանին տվել է 10-15 օր՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար
2026/02/20/ 14:06 -
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են առևտրի, տարանցման և զբոսաշրջության զարգացման հարցեր
2026/02/20/ 12:48 -
ԵՀ-ն արտահերթ նիստ է գումարել «Դրուժբա» նավթատարի շուրջ վեճի պատճառով
2026/02/20/ 12:46 -
ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է տեղափոխել 68 ռազմական ինքնաթիռ՝ հնարավոր գործողությունների ֆոնին
2026/02/20/ 12:44 -
Պատերազմի կողքին՝ գործարքներ․ ինչի շուրջ են իրականում բանակցում Վաշինգտոնն ու Մոսկվան
2026/02/20/ 12:21 -
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
2026/02/20/ 12:03 -
Ինչո՞ւ Հայաստանի ավիաոլորտը մնաց ԵՄ «սև ցուցակում»․ Քաղավիացիան մանրամասներ է հայտնում
2026/02/20/ 11:24 -
Փետրվարի 19-ի բիզնես լուրերը
2026/02/19/ 22:00 -
Փետրվարի 19-ի կարևոր լուրերը
2026/02/19/ 19:19 -
Երբ թվային հարթակը դառնում է հնարավորությունների միջավայր․ ինչպես արդյունավետ գործածել նորագույն տեխնոլոգիաները
2026/02/19/ 17:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
Հայկական ներուժի բացահայտումը գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների համար
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 18, 2026 Թ․