Ընտանեկան ավանդույթներով
և յուրօրինակ տեխնոլոգիայով աշխատող արտադրամասը շուրջ մեկ տասնամյակ է, ինչ զբաղվում
է կաթնամթերքի արտադրությամբ։
Սկզբնական շրջանում
այստեղ արտադրվում էր
մեկ տեսակ պանիր՝ Չանախ։ Ժամանակի ընթացքում տեսականին աստիճանաբար ընդլայնվել է։ Վերջին
հինգ տարիներին ընկերությունը կարողացել է ձևավորել իր մշտական շուկան, և այսօր արտադրանքը
հիմնականում իրացվում է Սյունիքի մարզում։
Արտադրամասում նշում
են, որ առաջիկա տարիներին նպատակ ունեն ոչ միայն մեծացնել արտադրանքի տեսականին՝ սկսելով
արտադրել նաև յոգուրտ, թթվասեր և կաթնաշոռ, այլև արտադրանքը ներկայացնել նաև Հայաստանի
այլ մարզերում։ Այդ ճանապարհին, ինչպես ասում են, ամենակարևոր հարցերից մեկը ֆինանսական
գործընկերոջ ընտրությունն է՝ հատկապես սեզոնային արտադրության պայմաններում։
Ընկերության հիմնադրումից
ի վեր բիզնեսի կողքին է եղել Կոնվերս Բանկը։ Արտադրամասի ներկայացուցիչների խոսքով,
Converse Trusted վերաֆինանսավորման բիզնես վարկը հնարավորություն է տվել վերանայել
պարտավորությունները, թեթևացնել վճարումների բեռը և օգտվել վճարումների ճկուն գրաֆիկից։
Կոնվերս Բանկի բիզնես
ֆինանսավորման շնորհիվ ձեռք են բերվել նոր սարքավորումներ, արևային պանելներ, որոնք
օգնել են նվազեցնել ընթացիկ ծախսերը և ավելի արդյունավետ կազմակերպել արտադրական գործընթացը։
Արտադրամասում նշում են, որ նման լուծումները թույլ են տալիս բիզնեսին կենտրոնանալ
հիմնականի՝ արտադրանքի որակի և զարգացման վրա։
Այսօր «ԱվանԳարդ Հեղհեր» ՍՊԸ-ն շարունակում է իր գործունեությունը՝ քայլ առ քայլ ընդլայնելով հնարավորությունները և պահպանելով ընտանեկան արտադրության բնույթը։ Իսկ վերաֆինանսավորման բիզնես վարկը դարձել է այն գործիքներից մեկը, որը թույլ է տվել այդ ճանապարհը անցնել ավելի հանգիստ և կանխատեսելի պայմաններում։
conversebank.am,
010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում
է ՀՀ ԿԲ կողմից:
*գովազդ

