ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ 16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմողները պարտադիր պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք։
Տեղեկանքը պետք է տրված լինի վերջին 24 ամիսների ընթացքում և ներառի դիմողի ներկայիս և նախկինում ունեցած բոլոր անուններն ու ազգանունները։
Դեսպանությունից պարզաբանում են, որ դատվածություն չունենալու մասին տեղեկանք անհրաժեշտ է ներկայացնել՝
-
ներկայիս բնակության երկրից (եթե դիմողը բնակվել է 6 ամիս և ավելի),
-
ծննդավայր երկրից (եթե բնակվել է 6 ամիս և ավելի),
-
ինչպես նաև բոլոր այն երկրներից, որտեղ դիմողը բնակվել է 12 ամիս և ավելի՝ 16 տարին լրանալուց հետո։
Դեսպանությունը հորդորում է դիմողներին նախապես պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը՝ վիզայի գործընթացը չհետաձգելու համար։

