ԿԳՄՍ նախարարությունը հերքում է 231 դպրոց փակելու մասին լուրերը
Լուրեր |
Ներկայում հանրապետությունում ընթանում են դպրոցաշինության լայնածավալ աշխատանքներ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում տարածվող տեղեկությունները, թե իբր 2026 թվականի սեպտեմբերից Հայաստանում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են ապատեղեկատվություն։
Նախարարությունից ընդգծում են, որ կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ներկայում հանրապետությունում ընթանում են դպրոցաշինության լայնածավալ աշխատանքներ, որոնց արդյունքում տարբեր բնակավայրերում պարբերաբար բացվում են նոր դպրոցներ և մանկապարտեզներ։
Նախարարությունը ցավալի է համարում, որ կրթության ոլորտը շահարկվում և թիրախավորվում է՝ հասարակության շրջանում անհիմն անհանգստություն և թյուրըմբռնումներ առաջացնելու նպատակով։
ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին և մասնագիտական հանրույթին առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրներով՝ չտրվելով մանիպուլյացիաներին։
Գերատեսչությունը նաև վստահեցնում է, որ շարունակելու է գործել բաց և թափանցիկ՝ տրամադրելով ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/14 20:00
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/14 19:19
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․