Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը նախազգուշացրել է App Store-ը շրջանցող ծրագրի տեղադրման պահանջների հետ կապված ռիսկերի մասին
Լուրեր |
Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը նախազգուշացրել է, որ առաջարկվող հակամենաշնորհային պահանջը iPhone-ում երրորդ կողմի հավելվածներ տեղադրելու համար ՝ շրջանցելով App Store-ը, օգտատերերին վտանգի տակ կդնի: Քուկը Վաշինգտոնում ՝ գաղտնիության մասնագետների միջազգային ասոցիացիայի գագաթնաժողովում, ասել է, որ հավելվածների այլընտրանքային խանութները չեն կարողանա պաշտպանել իրենց տվյալները,- գրում է The Wall Street Journal-ը։
ԱՄՆ Կոնգրեսի և Եվրամիության օրենսդիրները մտադիր են մեղմացնել App Store-ի վերահսկողությունը հավելվածների համար և iPhone-ն ավելի հասանելի դարձնել երրորդ կողմի մշակողների համար: ԱՄՆ-ում և ԵՄ-ում քննարկվող օրենսդրությունը կստիպի Apple-ին թույլ տալ երրորդ կողմի հավելվածները ներբեռնել iPhone-ում App Store-ից դուրս: Ընկերությունը կարգավորում է իր հավելվածների խանութի բոլոր առաջարկները և այնտեղից գնումների համար գանձում է մինչև 30% միջնորդավճար:
«Ավելի ապահով տարբերակի հեռացումը օգտատերերին կթողնի ավելի քիչ ընտրություն, ոչ ավելին», - ասել է Քուկը գաղտնիության պաշտպանների գագաթնաժողովում: Ըստ նրա ՝ նման փոփոխությունը կստիպի մարդկանց շփվել այլընտրանքային հավելվածների խանութների հետ, որտեղ նրանց «գաղտնիությունն ու անվտանգությունը հնարավոր չէ պաշտպանել»։ Եվրոպայում թվային շուկաների մասին օրենքը կարող է վերջնական ձևով հաստատվել մոտ ապագայում, Կոնգրեսում քննարկվող օրինագծերը դեռ հեռու է օրենքի վերածվելուց։ «Apple-ը հավատում է մրցակցությանը: Բայց եթե մենք ստիպված լինենք թույլ տալ «անթափանց» հավելվածներ iPhone-ում, ապա անցանկալի հետևանքները հեռուն գնացող կլինեն»,- իր ելույթում ասել է Քուկը։ Նա կոչ է արել քաղաքական գործիչներին հասնել իրենց նպատակներին «առանց խախտելու գաղտնիությունը»:
Մանրամասները` տեսանյութում
https://youtu.be/9gnUbi8PlyQ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29 -
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․