Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
Լուրեր |
Առաջարկվող փոփոխությունները միտված են ձեւավորել ոչ խտրական եւ իրավունքահեն աշխատանքային միջավայր
Կառավարության հեղինակած ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում են կարևոր փոփոխություններ երկու հիմնական ուղղություններով: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Փոփոխությունների փաթեթը մայիսի 5-ին գումարված ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:
Փոխնախարարի խոսքով օրենսդրական փաթեթով առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը: Նշվում է, որ դեռեւս 2023 թվականին կատարված փոփոխություններով Աշխատանքային օրենսգրքից հանվել է տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը: Արդյունքում, 2023 թվականի հուլիսի 30-ից սկսած աշխատանքային հարաբերություններն այլեւս չեն կարող դադարեցվել աշխատողի տարիքի հիմքով:
Միեւնույն ժամանակ, մի շարք ոլորտային օրենքներում դեռեւս պահպանվել էին տարիքային շեմի սահմանափակումներ: Ներկայացված նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել հետեւյալ՝ «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքներում:
Փոփոխությունների արդյունքում տարիքով պայմանավորված սահմանափակումները կհանվեն, եւ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հիմք կարող են լինել միայն մասնագիտական կարողությունները, կատարողականը եւ աշխատանքի արդյունավետությունը:
Լուսինե Քոչարյանն ընդգծել է, որ նախաձեռնության հիմքում դրված է նաեւ «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը», որով նախատեսվում է ապահովել ակտիվ, առողջ եւ արժանապատիվ ծերություն՝ ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում եւ նրանց ներուժի լիարժեք իրացմամբ:
Երկրորդ ուղղությամբ, ըստ զեկուցողի, նախագծերի փաթեթով նախատեսվում է հնարավորություն ստեղծել պետական աշխատողների որոշակի խմբերի համար դառնալ խնամատար ծնող եւ դրա համար ստանալ համապատասխան վարձատրություն, եթե այլ օրենքով կամ Սահմանադրությամբ նման սահմանափակում նախատեսված չէ:
Նշվում է, որ երեխայի՝ ընտանիքում մեծանալու այլընտրանքային հիմնական ձեւը խնամատարությունն է, եւ առաջարկվող փոփոխություններով պետական ծառայողները եւս չեն ունենա խնամատար ծնող դառնալու իրավական սահմանափակում:
Առաջարկվող փոփոխությունները միտված են ձեւավորել ոչ խտրական եւ իրավունքահեն աշխատանքային միջավայր, ինչպես նաեւ համապատասխանեցնել օրենսդրությունը ներկայիս ժողովրդագրական իրավիճակին:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Գայանե Եղիազարյանը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․