ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%

Այսօր՝ մայիսի 5-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են դրամավարկային քաղաքականության ընթացիկ հարցերն ու սահմանվել նոր դրույքաչափերը:

Հիմնվելով մակրոտնտեսական իրավիճակի վերլուծության վրա՝ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել հիմնական տոկոսադրույքները: Սահմանվել են հետևյալ ցուցանիշները.

  • Վերաֆինանսավորման տոկոսադրույք` 6.50%

  • Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույք` 8.00%

  • Բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույք` 5.00%