Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
Լուրեր |
Նիստի օրակարգային հարցերի շրջանակում ներկայացվել են խոշոր հարկ վճարողների և կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրերի արդյունքները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են հարկային ոլորտի բարեփոխումների ընթացքը, կարգապահության բարելավմանն ուղղված աշխատանքները, առկա խնդիրները և զարգացման առաջնահերթությունները:
Նիստի օրակարգային հարցերի շրջանակում ներկայացվել են խոշոր հարկ վճարողների և կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրերի արդյունքները՝ ըստ կարգապահական բաղադրիչների։ Նշված խմբերի հարկ վճարողների մոտ արձանագրվել է հարկային կարգապահության էական բարելավում՝ պարտավորությունների ամբողջական ու սահմանված ժամկետում հայտարարագրման կարգապահական բաղադրիչների գծով, ինչն արտահայտվել է այդ հարկ վճարողների կողմից ապահովված հարկային եկամուտների, դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի արժեքի և քանակի, վարձու աշխատողների թվաքանակի ու միջին ամսական աշխատավարձի աճով՝ նախորդ տարիների համադրելի ժամանկահատվածների հետ համեմատ։ Այս տեսանկյունից էական ազդեցություն են ունեցել գործընկերային միջավայրի զարգացմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես, կահույքի ոլորտի հարկ վճարողների հետ կազմակերպված երկու հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել են ոլորտում առկա ռիսկերը և հարկ վճարողներին հուզող խնդիրները։ Կարևորվել է նաև ծանուցումների համակարգի շարունակական բարելավումը՝ ուղղված հարկ վճարողների հետ հաղորդակցման նոր մշակույթի ձևավորմանը, ինչը կնպաստի հարկ վճարողների վարքագծային փոփոխությանը, կամավոր կարգապահության բարձրացմանն ու Հարկային մարմնի նկատմամբ վստահության ամրապնդմանը։
Միաժամանակ, Խորհրդի անդամները քննարկել են նախորդ նիստի ընթացքում ՊԵԿ նախագահի հանձնարարականների շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը։ Ակտիվ քննարկում է տեղի ունեցել նաև նիստի ընթացքում բարձրացված հարցերի և ներկայացված առաջարկների շուրջ։
Հարկային բարեփոխումների համատեքստում ՊԵԿ նախագահը կարևորել է հարկային կարգապահության բարձրացումը՝ միջազգային փորձի ուսումնասիրության և դրա հիման վրա ընթացիկ աշխատանքների շարունակական կատարելագործման միջոցով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29 -
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․