Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69-ը:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի փակ՝ գաղտնի քվեարկության արդյունքները:

Հիշեցնենք՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնի համար առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 69, դեմ՝ 0: Այսպիսով՝ Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում:

«Որոշումն ընդունվել է, շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: