«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
Լուրեր |
Այս նախագիծը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի տրանսպորտային ռազմավարության մեջ։
«Հյուսիս–հարավ» ծրագրի բոլոր մանրամասներին լիովին չեմ տիրապետում, սակայն գիտեմ, որ սա շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է, և օրինակ՝ Հարավային Կորեան նույնպես մասնակցում է նմանատիպ կապուղիների ստեղծմանը տարածաշրջանում»։ Այս մասին Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Յոնգ Յեն։
«Այս նախագիծը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի տրանսպորտային ռազմավարության մեջ։ Այն ֆինանսավորվում է մի շարք միջազգային գործընկերների կողմից և, ըստ էության, հանդիսանում է տրանսպորտային միջանցք, որը կապում է երկրի տարբեր քաղաքներն ու բնակավայրերը՝ նպաստելով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժին։ Միաժամանակ, այն կարող է նոր հնարավորություններ ստեղծել մարզերի համար, որոնք մինչ այժմ համեմատաբար պակաս զարգացած են եղել։ Ինչպես նկատվում է, բնակչության մի մասը տեղափոխվում է մեծ քաղաքներ, և նման ծրագրերը կարող են օգնել հավասարակշռել զարգացումը՝ ստեղծելով տնտեսական ակտիվություն նաև մարզերում»,–հավելել է Յոնգ Յեն։
Հարցին, թե ինչ դեր կարող է ունենալ Հյուսիս–հարավ ճանապարհը տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից, ԱԶԲ ներկայացուցիչը պատասխանել է․
«Քանի որ ծրագիրը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, դրա իրական ազդեցությունը տեսանելի կլինի ժամանակի ընթացքում։ Սակայն ակնկալվում է, որ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալները կաճեն։ Միևնույն ժամանակ, վերջին աշխարհաքաղաքական զարգացումները բացում են նոր հնարավորություններ նաև արևելք–արևմուտք կապերի համար։ Այս բոլոր գործոնները միասին կարող են ձևավորել ավելի լայն տնտեսական ինտեգրում, և հնարավոր է, որ մոտ 5–7 տարվա ընթացքում տնտեսական ազդեցությունը զգալիորեն մեծանա»։
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում մայիսի 3-6–ը ընթանում է Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովը, որի շրջանակում Սամարկանդում են ԱԶԲ–ի անդամ 69 երկրների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքականություն մշակողներ, անկախ փորձագետներ, լրագրողներ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․