Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Պատժամիջոցների ցուցակում, բացի Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներից ու ընկերություններից, ներառվել են նաև Ֆրանսիայի քաղաքացիներ։

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի մասին։ Այս անգամ սահմանափակումների թիրախում է հայտնվել հատկապես «Ալաբուգա Ստարտ» (Alabuga Start) ծրագիրը և դրա մի շարք աշխատակիցներ։ Հիշեցնենք, որ «Ալաբուգան» հաճախ կապվում է անօդաչու թռչող սարքերի արտադրության և տեխնոլոգիական զարգացման հետ։

Սակայն փաթեթի ամենաանսպասելի մասը դրա միջազգային ընդգրկումն է։ Պատժամիջոցների ցուցակում, բացի Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներից ու ընկերություններից, ներառվել են նաև Ֆրանսիայի քաղաքացիներ։ Սա վկայում է այն մասին, որ բրիտանական հետախուզությունն ու ֆինանսական վերահսկողության մարմինները թիրախավորում են նաև այն եվրոպական միջնորդներին կամ մասնագետներին, որոնք, ըստ Լոնդոնի, աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին։