Հայաստանի պետական պարտքն 9 ամսում աճել է 6.4 տոկոսով
Լուրեր |
Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի 9 ամիսների արդյունքում կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը։
«Դրամային և դոլարային արտահայտությամբ ՀՀ պետական պարտքը 2023թ․ 9 ամիսների ընթացքում աճել է 6.4 տոկոսով։ Այն աճել է համամասնորեն, քանի որ փոխարժեքն, ըստ էության, նախորդ տարվա տարեվերջի համեմատ մեծ տատանում չի ունեցել: Կենտրոնական բանկի պարտքը նվազել է, իսկ կառավարության պարտքն աճել է մոտ 7 տոկոսով: Պետական պարտքը կազմել է 4 տրլն 454 մլրդ դրամ: Նախորդ տարվա տարեվերջի 4 տրլն 186.7 մլրդ դրամի դիմաց կառավարության պարտքը կազմել է 4 տրլն 244 մլրդ դրամ, արտաքին պարտքը 2 տրլն 354 մլրդ դրամ, ներքին պարտքը՝ 1 տրլն 890 մլրդ դրամ»,-ասաց Սիրունյանը:
Դոլարային արտահայտությամբ պետական պարտքը 9 ամսում կազմել է 11 մլրդ 322 մլն դոլար, կառավարության պարտքը՝ 10 մլրդ 790 մլն դոլար, Կենտրոնական բանկի պարտքը՝ 531 մլն դոլար:
Փոխնախարարի վստահեցմամբ՝ ընդհանուր առմամբ կառավարության պարտքի գծով սահմանված բոլոր ուղենիշերը պահպանվել են, իսկ պարտքի միջին տոկոսադրույքը նախորդ տարեվերջի նկատմամբ աճել է 0.7 տոկոսային կետով: Ըստ էության, պարտքի կառավարման տեսանկյունից Հայաստանը գտնվում է ռիսկի սահմանված ուղենիշների շրջանակներում:
«Կառավարության պարտքի կառուցվածքը բարելավվել է, ժամանակահատվածի վերջին դրությամբ աստիճանաբար ավելացել է դրամային պարտքի մասնաբաժինը, ներքին պարտքի և դրամային պարտատոմսերի մասնաբաժինն ենք ավելացնում աստիճանաբար: Ֆիքսված տոկոսադրույքով պարտքը գերազանցել է ռազմավարությամբ սահմանված նվազագույն 80 տոկոսի ցուցանիշը, այս պահին կազմում է 84 տոկոս»,-ասաց փոխնախարարը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/20 22:00
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/02/20 19:19
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
2026/02/20/ 22:00 -
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
2026/02/20/ 19:19 -
3 սովորություն, որոնք փոխում են մասնագիտական մակարդակը
2026/02/20/ 17:54 -
Քննարկվել է երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովման խնդիրը
2026/02/20/ 17:29 -
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
2026/02/20/ 17:26 -
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է ԱԲ, ձայնը փոփոխված է․ փաստաբան
2026/02/20/ 17:22 -
Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների ակտիվացում
2026/02/20/ 17:19 -
Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Երևան
2026/02/20/ 17:18 -
2025-ը վերջին 10 տարվա ամենաձյունառատ տարին է եղել, ինչն ազդել է փոսերի առաջացման վրա․ Փամբուխչյան
2026/02/20/ 17:13 -
Ջերմուկում վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկին
2026/02/20/ 17:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
ՓՈՂ NEWS․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․