Վայոց ձորի մարզի պարեկները փետրվարի 17-ին Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։
Ըստ իրավապահների՝ իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 35-ամյա ուղևորը փորձել է պարեկին փոխանցել 20 000 դրամ։
Կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածանքով տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժին։
Նա հետագայում կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է համապատասխան վարույթ։

