Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Վրաստանում վատ եղանակի հետևանքներ
Վրաստանում անբարենպաստ եղանակի հետևանքով վնասվել են ամբարտակներ և քաղաքային ենթակառուցվածքներ։ Ամենաշատը տուժել են Քոբուլեթին և Բաթումին․ Սև ծովի ուժեղ ալիքները հասել են քաղաքի փողոցներ։
Վերաբացվել է ճանապարհը դեպի Հայաստանի սահման
Վրաստանը վերաբացել է «Ախալքալաք–Հայաստանի սահման» մայրուղին բեռնատարների համար։ Կցորդներով և կիսակցորդներով մեքենաների երթևեկությունը վերականգնվել է, սակայն Լարսով երթևեկությունը դեռ փակ է։
«Ավրորա»-ն դատապարտում է Վարդանյանի դատավճիռը
«Ավրորա» մարդասիրական հիմնադրամը դատապարտել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճիռը և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան՝ այն բնութագրելով որպես անարդարություն։
Խուզարկություններ Արմավիրի մարզում
Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեում իրականացվում են խուզարկություններ։ Պատճառների վերաբերյալ պաշտոնական մանրամասներ դեռ չեն հրապարակվել։
Իրանական ռազմական ինքնաթիռի կործանում
Համադան նահանգում գիշերային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է իրանական ռազմական ինքնաթիռ։ Օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ ողջ մնացել։ Միջադեպի պատճառները քննվում են։
Արքայազն Էնդրյուն ազատ է արձակվել
Ջեֆրի Էպշտեյնի գործի շրջանակում ձերբակալված արքայազն Էնդրյուն 12 ժամ անց ազատ է արձակվել։ Հետաքննությունը շարունակվում է։
Բաքուն՝ Խաղաղության խորհրդի ֆինանսավորման մասին
Ադրբեջանը հերքել է Խաղաղության խորհրդի ֆինանսավորմանը մասնակցելու մասին հայտարարությունը։ ԱՄՆ նախագահը նշել էր, որ մի շարք երկրներ ներդրումներ են կատարել։ Փաշինյանը Վաշինգտոնից վերադարձին գրել է, որ վերադառնում է խաղաղության ավելի մեծ վստահությամբ։
Միջադեպ Վաշինգտոնում
Վաշինգտոնում Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները բախվել են ադրբեջանցի ցուցարարների հետ։ Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվել է։
ԵՄ գնահատողական այց՝ ավիացիայի ոլորտում
ԵՄ գնահատողական այցի ընթացքում թռիչքային անվտանգության վրա ուղղակի ազդեցություն ունեցող խախտումներ չեն հայտնաբերվել, սակայն արձանագրվել են որոշ թերություններ։ Մշակվել է ուղղիչ գործողությունների պլան։
Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային բանակցությունները ընթանում են լավ, սակայն համաձայնության չհասնելու դեպքում սպառնացել է կոշտ քայլերով։
Հայաստանը հետաքրքրված է «Pralay» հրթիռներով
Հայաստանը դիտարկում է հնդկական «Pralay» տակտիկական բալիստիկ հրթիռների հնարավոր գնումը։ Համակարգը նախատեսված է «երկիր-երկիր» դասի հարվածների համար և կարող է դառնալ Հայաստանի առաջին նմանատիպ արտասահմանյան ձեռքբերումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր