«LEASING EXPO»-ն վերադառնում է. այն մեկ հարկի տակ կհավաքի տարբեր ոլորտների խոշոր կազմակերպությունների և 80-ից ավելի բրենդերի
Լուրեր |
«LEASING EXPO»-ն վերադառնում է. այն արդեն երկրորդ անգամ մեկ հարկի տակ կհավաքի խոշոր կազմակերպությունների և 80-ից ավելի բրենդերի, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ շինարարության, արդյունաբերության, առողջապահության, տրանսպորտային և այլ ոլորտներից ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
«Leasing EXPO 2024». բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին նվիրված ասուլիսի ընթացքում կազմակերպիչները ընդգծեցին, որ առաջին «LEASING EXPO 2023»-ը գրանցել է բավականին գոհացնող արդյունքներ. ցուցահանդեսը նպատակ ունի դառնալ ամենամյա և տարածաշրջանային խոշոր իրադարձություն:
««LEASING EXPO 2024» ցուցահանդեսը կտա հնարավորություն ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ»,- նշեց Big Projects ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը:
Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանի խոսքով՝ «LEASING EXPO 2024»-ն այս տարի կներկայանա մի շարք նորություններով, կազմակերպիչները նախորդ էքսպոյի ընթացքում հավաքել են բոլոր առաջարկները, թերությունները և հարցերը՝ այս անգամ դրանք դարձնելով հնարավորություն:
«Էքսպոյի նպատակներից է նաև նպաստել, որպեսզի բիզնեսի աշխարհ մտնեն երիտասարդներ և նոր ու հետաքրքիր մտքեր գեներացնողներ: Մենք փորձելու ենք նրանց տեղեկացվածությունը հնարավորինս բարձրացնել, որպեսզի երիտասարդը, եթե նույնիսկ չունի բիզնես գաղափար, ցուցահանդեսի շնորհիվ, տեղում ծանոթանալով առաջարկվող տեսականուն, կարողանա հստակ պատկերացնել, թե ինչ նախագիծ կարող է իրականացնել»,- ասաց Բազիկյանը:
Բազիկյանը չբացառեց, որ, պահանջարկից ելնելով, հնարավոր է այս տարի ևս մեկ ցուցահանդես կազմակերպեն։ Բացի դա, այժմ մտածում են նաև տարածաշրջանային էքսպո կազմակերպելու ուղղությամբ:
Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը նշեց, որ բացի Երևան քաղաքում ամիսներ առաջ մեկնարկած մեծ տեղեկատվական և գովազդային արշավը, ցուցահադեսի վերաբերյալ իրազեկման աշխատանքները զուգահեռ մեկնարկել են նաև մարզերում՝ մարզպետարանների հետ համագործակցելու միջոցով, ինչպես նաև գովազդային տարբեր հարթակների՝ մարզային հեռուստաընկերություններից մինչև մարզերում արտաքին գովազդների և թռուցիկների տարածման միջոցով: Կազմակերպիչները շատ են կարևորում մարզերում գործունեություն ծավալող տնտեսվարողների մասնակցությունը:
«Քանի որ ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումն է՝ բիզնեսի համար արտադրական ծախսերի կրճատման և շուկայում ավելի որակյալ և մրցունակ արտադրանքի թողարկման միջոցով, մենք վստահ ենք, որ այս ցուցահանդեսն արդեն 2-րդ անգամ բոլոր գործարարների և հայաստանյան ողջ բիզնես միջավայրի համար լինելու է լավագույն հարթակը, ինչպես լիզինգային ակտուալ և հատուկ առաջարներին, պետական ծրագրերին ծանոթանալու, այնպես էլ նոր ու որակյալ, վերջին սերնդի սարքավորումներ առաջարկող մատակարարներ բացահայտելու համար»,- հավելեց Դիանա Հարոյանը:
«LEASING EXPO 2024»-ն այս տարի անցկացվելու է Մերիդիան ցուցահանդեսային համալիրում՝ ապրիլի 12-14-ը: Ցուցահանդեսի մուտքը ազատ է և հանրության համար այն բաց կլինի 11:00-20:00-ն:
Որպես այցելու գրանցվելու համար անցեք այս հղմամբ:
Կազմակերպիչ՝ Big Projects LLC
Համակազմակերպիչ՝ Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիա։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորներն են Eco Ville արևային ընկերությունը և Premium Machinery-ն` JCB ապրանքանիշով: Հովանավորներն են Arm Leasing-ը և Sino Armenia-ն՝ SDLG ապրանքանիշով:
https://youtu.be/cTV7aiMejuM?si=v9CXH2zBFRLX1e4I Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/20 22:00
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/02/20 19:19
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
2026/02/20/ 22:00 -
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
2026/02/20/ 19:19 -
3 սովորություն, որոնք փոխում են մասնագիտական մակարդակը
2026/02/20/ 17:54 -
Քննարկվել է երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովման խնդիրը
2026/02/20/ 17:29 -
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
2026/02/20/ 17:26 -
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է ԱԲ, ձայնը փոփոխված է․ փաստաբան
2026/02/20/ 17:22 -
Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների ակտիվացում
2026/02/20/ 17:19 -
Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Երևան
2026/02/20/ 17:18 -
2025-ը վերջին 10 տարվա ամենաձյունառատ տարին է եղել, ինչն ազդել է փոսերի առաջացման վրա․ Փամբուխչյան
2026/02/20/ 17:13 -
Ջերմուկում վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկին
2026/02/20/ 17:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
ՓՈՂ NEWS․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․