Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Լուրեր |
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-մարտ ամիսներին։
Այսպես՝
- ՀՀ տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է։ Տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղումը հիմնականում պայմանավորված է համեմատվող ցուցանիշներում ոսկու վերաարտահանման ազդեցության, ինչպես նաև նախորդ տարիներին բարձր աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Վերջինս սպասելի երևույթ էր, և նման միտումների պահպանման պարագայում տնտեսական աճը տարվա համար կառավարության կանխատեսումներից ավելի ցածր կլինի։
- Արտահանման ծավալները էականորեն նվազել են։ Արտահանման անկումը հունվար-մարտին կազմել է 61.8%՝ հունվար-փետրվարի համեմատ վատթարանալով 2.6 տոկոսային կետով։ Մտահոգիչ է սակայն այն, որ արտահանման նվազումը պայմանավորված է ոչ միայն ոսկու վերաարտահանման չեզոքացմամբ, այլ նաև մյուս ապրանքախմբերի արտահանման անկումներով կամ ցածր աճերով։ Այսպես, եթե չդիտարկենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստումը, ապա արտահանման աճը, միևնույն է, բացասական է՝ -2.4%, ինչը ցույց է տալիս, որ խնդիրներն ավելի խորն ու մտահոգիչ են։
- Գնաճի տեմպը բավական արագ է բարձրանում։ Բավական երկար ժամանակ ցածր գնաճային միջավայրից հետո գների աճի տեմպն արագորեն մեծանում է՝ մարտին հասնելով 3.3%-ի։ Այդ պայմաններում կենտրոնական բանկն արդեն իսկ դադարեցրել է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը։ Գնաճի հետագա արագացումը, տնտեսական աճի դանդաղման պայմաններում, կարող է բացասաբար ազդել բնակչության կենսամակարդակի վրա։
- Վարկերի աճի տեմպը շարունակում է արագանալ։ Տնտեսական աճի գրանցված մակարդակի, ինչպես նաև բնակչության եկամուտների ցածր աճերի պայմաններում վարկերն աճում են շուրջ 30%-ով։ Ընդ որում, վարկերի աճին հիմնականում նպաստում են սպառողական և հիպոթեքային վարկերը, որոնք հետագա տարիներին տնտեսական արդյունք չեն գեներացնելու։ Հետևաբար, վարկերի նման բարձր աճերը մտահոգիչ են և կարող են պարունակել ֆինանսական համակարգի կայունության հետ կապված ռիսկեր։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման համակարգը փոխվում է․ ինչ ձևաչափով տեղի կունենա գործընթացը
2026/03/25/ 15:45 -
C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնով
2026/03/25/ 14:32 -
Հայաստանում տնտեսական ակտիվությունը աճել է 7.4%-ով
2026/03/25/ 14:22 -
90-ամյա թոշակառուն Բեռլինում շահել է 1,5 միլիոն եվրո
2026/03/25/ 14:18 -
ՍԴ դատավորները կստանան հավելավճար՝ ստաժի հիման վրա
2026/03/25/ 14:14 -
Մամուլի շենքի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա
2026/03/25/ 14:10 -
Ծանուցումները կտեղափոխվեն առցանց՝ տպագիր մամուլի փոխարեն
2026/03/25/ 14:07 -
Արմավիրում և Արարատում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր
2026/03/25/ 14:01 -
ԵՄ-ից պահանջում ենք իրավունքի գերակայություն և հավասար մոտեցում․ Ռոբերտ Ամստերդամ
2026/03/25/ 13:58 -
ԱԺ-ն ընդունել է մի շարք կարևոր նախագծեր և համաձայնագրեր
2026/03/25/ 13:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 24, 2026 Թ․
GreenInvest.ai՝ ներդրում ծառի միջոցով
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 23, 2026 Թ․