Պետական պարտքի ճոճանակ․ ինչու է Հայաստանը վերցնում պարտք պարտքը մարելու համար
Լուրեր |

750 միլիոն դոլար նոր պարտք, բարձր տոկոսադրույքով
Մարտի 12-ին Հայաստանը միջազգային շուկայում թողարկեց 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր՝ 7.1% տոկոսադրույքով։ Այս թիվը խոսուն է․ տոկոսադրույքը բարձր է, ինչը նշանակում է՝ արտաքին ներդրողները բարձր են գնահատում Հայաստանի տնտեսության ռիսկայնությունը։ Բայց ինչո՞ւ է պետությունը նոր պարտք վերցնում այն դեպքում, երբ իշխանությունները հաճախ պնդում են, թե մեր տնտեսությունը «թռիչքաձև» աճում է։ Պատճառը պարզ է․ բյուջեում կա մեծ ճեղքվածք: 2024-ին հարկերից գանձվող միջոցները 8%-ով պակաս են եղել, քան նախատեսված էր։ Նման իրավիճակ չի եղել վերջին 3 կառավարության ներքո։ Հիմնականում պակասել են ԱԱՀ-ի մուտքերը, ինչը նշանակում է, որ երկրում կա՛մ առևտուրը կրճատվել է, կա՛մ այն վերադարձել է ստվեր։ Արդյունքում ստացվում է՝ Հայաստանը պարտք է վերցնում պարտքերը փակելու համար։ Այս մոտեցումը նման է մի ընտանիքի, որը, ծախսերը կրճատելու փոխարեն, վերցնում է նոր վարկ՝ հին վարկի պարտքը մարելու համար: Վերջին ընթացքում կառավարության անդամները և էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները ցուցադրել են ոչ լիարժեք պատկերացում պետական պարքի մասին։ Այս հոդվածի նպատակն է ներկայացնել պետական պարտքի դրական և բացասական կողմերը, որը հուսով ենք որոշակի պարզության կմտցնի այս թեմայի շուրջ։Ակնհայտ հաջողություն. առաջին անգամ ներքին պարտքն ավելի մեծ է, քան արտաքինը
Գծապատկեր 1.

Մոտենում ենք վտանգավոր սահմանագծին. պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50%-ի շեմին
Գծապատկեր 3.
«Թռիչքաձև» աճի ետևում թաքնված ճշմարտությունը
Իշխանությունները հաճախ հպարտանում են «շլացուցիչ» տնտեսական ցուցանիշներով։ Օրինակ, 2024-ին Հայաստանի արտահանումը գրանցել է 52% աճ՝ հասնելով 13.1 միլիարդ դոլարի։ Սակայն այս թվի ետևում թաքնված է մի կարևոր իրողություն՝ արտահանման 61.4%-ը կազմել է Ռուսաստանից Հայաստանի միջոցով այլ երկրներ վերաարտահանված ոսկին։ Այս երևույթը խիստ կարճաժամկետ է և չի արտացոլում տնտեսության իրական վիճակը։ Փաստն այն է, որ մեր «իրական» արտահանումը նվազել է․ դեպի ԵԱՏՄ՝ 11%-ով, դեպի ԵՄ՝ 14%-ով։ Նույն պատկերն է 5.9% պաշտոնական աճի հարցում։ Այս աճի մոտ 25%-ն ապահովել է առևտուրը, որն իրականում 2024-ին ավելի դանդաղ է աճել, քան նախորդ տարիներին։ Երկրորդ խոշոր ներդրողը եղել է անշարժ գույքի ոլորտը (բնակարանների վարձակալության արժեքի բարձրացումը), բայց այս շուկայում արդեն նկատվում է լճացում․ գները ընկել են թե՛ վարձակալության, թե՛ առքուվաճառքի պարագայում։ Հանքարդյունաբերությունը և արտադրական ոլորտները նվազում են ապրել։ Այսպիսի պայմաններում միակ կայուն աճ գրանցող ոլորտները եղել են բանկային համակարգը և շինարարությունը։Բյուջեի երրորդ խոշորագույն ծախսը՝ պարտքի սպասարկում
Գծապատկեր 4.
Փոխարժեքի ազդեցությունը պետական պարտքի և ՀՆԱ աճի վրա
Վերջին գծապատկերում հստակ երևում է դոլարի փոխարժեքի ազդեցությունը պետական պարտքի սպասարկման և, որպես հետևանք, պետական պարտք/ՀՆԱ հարաբերության վրա։ Ինչքան արժևորվում է դրամը դոլարի հանդեպ, այնքան պետական պարտքի սպասարկումը էժանանում է, հետևաբար պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը նվազում է, և հակառակը՝ որքան դրամը արժեզրկվում է, այնքան պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը ունի աճի միտում։ Գծապատկեր 5.
2025-ը՝ բարդ տարի տնտեսության համար
Ներկայիս տնտեսական իրավիճակը ունի դրական և բացասական կողմեր, որոնք պետք է հաշվի առնել 2025 թվականի ընթացքում: Ի՞նչն է լավ- Պարտքի կեսից ավելին ներքինն է, ինչը պաշտպանում է մեզ արտարժույթի տատանումներից,
- Պարտքի գրեթե կեսը (49%) դրամով է, ինչը նվազեցնում է դոլարի արժեզրկման հնարավոր բացասական ազդեցությունը:
- Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը (մոտ 50%) արդեն հասել է ԵԱՏՄ-ով սահմանված առավելագույն շեմին,
- 2024-ին մեր «իրական» արտահանումը (առանց ոսկու) նվազել է,
- Բյուջեում առկա է ճեղքվածք, հարկերը թերհավաքագրվել են 8%-ով,
- Անշարժ գույքի շուկան, որը նպաստել էր տնտեսական աճին, հիմա լճացման մեջ է,
- 2025-ին սպասվում է ոսկու վերաարտահանման կտրուկ նվազում, ինչը կարող է հանգեցնել ընդհանուր արտահանման մոտ 30%-ով կրճատման (13.1 միլիարդից մինչև 9 միլիարդ դոլար):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ

Լուրեր | 2025/09/18 22:00
Սեպտեմբերի 18-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2025/09/18 21:45
Դեղատնից գնումների դիմաց վճարել էր կեղծ 50.000-անոց թղթադրամով
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուրեր | 2025/09/18 21:00
Սեպտեմբերի 18-ի կարևոր լուրերը
-
Սեպտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/09/18/ 22:00 -
Դեղատնից գնումների դիմաց վճարել էր կեղծ 50.000-անոց թղթադրամով
2025/09/18/ 21:45 -
ԵՄ հինգ երկրներ թռիչքային վարժանքներ կանցկացնեն Բուլղարիայում
2025/09/18/ 21:30 -
Սեպտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/09/18/ 21:00 -
Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել միգրանտ աշխատողների համար արտոնագրային համակարգի վերացման հարցը
2025/09/18/ 20:45 -
«Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը. Պապոյան
2025/09/18/ 20:30 -
Նոր աշխատատեղեր, բիզնես նախագծեր, սկզբունքներ աշխատանքում | Նորայր Մարտիրոսյան | Հաղթողները 01
2025/09/18/ 20:00 -
Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը, կամ թե ինչո՞ւ է նա ատում պատմությունը․ Լևոն Տեր-Պետրոսյան
2025/09/18/ 19:43 -
Առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով
2025/09/18/ 19:37 -
Սեպտեմբերի 20-ից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան հ.18 հասցե երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը
2025/09/18/ 19:33
Բաժանորդագրվել

Փոխարժեք
Տեսանյութեր

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 2025Թ․

ՓՈՂ NEWS. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 2025Թ.

ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

ԱՇԽԱՏԱՆՔ` ՀԱՏՈՒԿ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ԱՐՑԱԽՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. IDBANK-Ը ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
