Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
BlackRock-ը և Microsoft-ը պլանավորում են գործարկել ավելի քան 30 միլիարդ դոլար արժողությամբ նոր ֆոնդ՝ արհեստական բանականության ոլորտում ներդրումների՝ տվյալների կենտրոնների և էլեկտրաէներգիայի ոլորտի նախագծերի կառուցման համար: AI մոդելները, որոնք օգտագործվում են լայնածավալ տվյալների բազաների մշակման համար, պահանջում են զգալի հաշվողական հզորություն` հանգեցնելով էներգիայի մեծ սպառման:Ըստ ընկերությունների՝ այս ներդրումային նախագիծը, որը հայտնի է Global AI Infrastructure Investment Partnership անվանումով, նպատակ ունի նպաստել արհեստական բանականության և էներգիայի մատակարարման շղթաների ընդլայնմանը: MGX-ը՝ Աբու Դաբիում գործող ներդրումային ընկերությունը, կլինի ֆոնդի գլխավոր գործընկերը, իսկ չիպարտադրող Nvidia-ն կտրամադրի մասնագիտական օգնություն:
FedEx Corp-ի բաժնետոմսերը նվազել են, քանի որ ընկերությունը կրճատել է տարեկան եկամուտների կանխատեսումը և հայտարարել շահույթի կտրուկ անկման մասին՝ արագ առաքման ծառայությունների ցածր պահանջարկի պատճառով:FedEx-ը նաև ավարտում է իր պայմանագրային աշխատանքը Միացյալ Նահանգների փոստային ծառայության՝ իր ամենամեծ հաճախորդի հետ, և ընթացիկ ֆինանսական տարում ակնկալում է 500 միլիոն դոլարով ավելի պակաս եկամուտ. դրանով ևս պայմանավորված ընկերությունը իրականացնում է վերակազմավորում, որի նպատակն է կրճատել միլիարդավոր դոլարների ընդհանուր ծախսերը և բարձրացնել գործունեության արդյունավետությունը: Ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը սեպտեմբերի 20-ի դրությամբ կազմել է 300 ԱՄՆ դոլար:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հունվարի 8-ի կարևոր լուրերը
2026/01/08/ 20:20 -
Վճարում ենք լոգոյի՞ համար, թե՞ որակի․ հանրահայտ ապրանքանիշերի գնային քաղաքականությունը
2026/01/08/ 19:00 -
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ
2026/01/08/ 16:48 -
ԱՄՆ-ն ներկայացրել է Վենեսուելայի վերաբերյալ երեք փուլից բաղկացած ծրագիր
2026/01/08/ 16:45 -
Հայաստանը և Ադրբեջանն առքուվաճառքի ապրանքախմբերի ցանկեր են փոխանակում, այն ուսումնասիրության փուլում է. Փաշինյան
2026/01/08/ 14:56 -
Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, զբոսաշրջության զարգացում․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/01/08/ 14:44 -
National Geographic-ը կրկին անդրադարձել է հայկական ճարտարապետությանը․ Զբոսաշրջության կոմիտե
2026/01/08/ 14:37 -
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի երկրորդ տարանցման համար գումար կգանձի
2026/01/08/ 14:31 -
Օդի արտանետումների և վտանգավոր թափոնների հաշվետվությունների իրականացում բացառապես էլեկտրոնային եղանակով
2026/01/08/ 14:28 -
«Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով
2026/01/08/ 14:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 6, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 5, 2026 Թ
C-Quadrat Ampega-ի ներդրումները տնտեսության իրական հատվածում և ենթակառուցվածքներում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 4, 2026 Թ․