Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժին հնարավոր կլինի հետևել օնլայն հարթակներում
Լուրեր |
Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն առաջիկայում կերևա օնլայն քարտեզների վրա, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա օնլայն հարթակներում տեսնել ավտոբուսների տեղաշարժը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվեց, որ օնլայն քարտեզների վրա Երևանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամրագրելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն մատակարարվել են, այս պահին իրականացվում են սարքերի կոնֆիգուրացման և տեղադրման աշխատանքները,- գրում է ejc.am-ը:
Նշվեց, որ յուրաքանչյուր երթուղու կահավորումից հետո դրա մասին կհայտարարվի։ Նշված աշխատանքների շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան ոչ միայն առցանց ռեժիմով տեսնել ավտոբուսի շարժը և դրա մոտենալու ժամանակահատվածը դեպի նախատեսված կանգառ, այլ տվյալ ավտոբուսում հասանելի կլինի անվճար wi-fi ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ սա նույնպես կարևորագույն բարեփոխումներից մեկն է հանրային տրանսպորտի ոլորտում։ «Բարեփոխումը միայն շարժակազմը փոխելը չէ, միայն «Գազել»-ները վերացնելն ու նոր ավտոբուսներ բերելը դեռ բարեփոխում չէ։ Բարեփոխումն այս համակարգային լուծումներն են՝ միասնական տոմսային համակարգի ներդրումը, շարժակազմի վրա GPS սարքերի տեղադրումը, որը մեզ թույլ կտա օնլայն հարթակներում տեսնել, թե որ ավտոբուսը որտեղ է և քանի րոպեից կհասնի կանգառ։ Կարևոր է նաև կանգառներում այս ինֆորմացիայի տեղադրումը, որովհետև, երբ այդ սարքերը տեղադրվեն ավտոբուսների մեջ, մենք դրանց կոնկրետ տեղադիրքը տեսնելու ենք և կարողանալու ենք կանխատեսել, թե քանի րոպե հետո որ ավտոբուսը որ կանգառում կլինի», - նշեց Ավինյանը՝ հավելելով, որ առաջիկայում ընդլայնվելու են նաև միայն հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերը։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/20 22:00
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2026/02/20 19:19
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Փետրվարի 20-ի բիզնես լուրերը
2026/02/20/ 22:00 -
Փետրվարի 20-ի կարևոր լուրերը
2026/02/20/ 19:19 -
3 սովորություն, որոնք փոխում են մասնագիտական մակարդակը
2026/02/20/ 17:54 -
Քննարկվել է երկրաշարժից տուժած անձանց բնակարանային ապահովման խնդիրը
2026/02/20/ 17:29 -
Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
2026/02/20/ 17:26 -
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում կիրառվել է ԱԲ, ձայնը փոփոխված է․ փաստաբան
2026/02/20/ 17:22 -
Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակների ակտիվացում
2026/02/20/ 17:19 -
Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Երևան
2026/02/20/ 17:18 -
2025-ը վերջին 10 տարվա ամենաձյունառատ տարին է եղել, ինչն ազդել է փոսերի առաջացման վրա․ Փամբուխչյան
2026/02/20/ 17:13 -
Ջերմուկում վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկին
2026/02/20/ 17:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 20, 2026 Թ․
Converse Trusted. Վերաֆինանսավորման բիզնես վարկ՝ վարկային արձակուրդի հնարավորությամբ
ՓՈՂ NEWS․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 19, 2026 Թ․