Evocabank-ը Հայաստանում առաջին ֆինանսական կազմապերպությունն է, որը միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE-ին)
Լուրեր |
Evocabank-ը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիայի (BACEE) լիիրավ անդամ: BACEE-ն, որը ստեղծվել է 1996թ., տարածաշրջանային մասնագիտացված կազմակերպություն է, որը համախմբում է Եվրամիության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Բալկանների և Կովկասյան երկրների բանկերը՝ ձգտելով ամրապնդել իր անդամ-բանկերի գործարար հարաբերությունները միջազգային բանկային համակարգի հետ և նպաստել նրանց երկրներում համակարգի կայուն և երկարատև զարգացմանը:
BACEE-ին միանալուց հետո Evocabank-ը կարող է օգտվել Ասոցիացիայի կողմից տրամադրվող ծառայություններից, այդ թվում՝ ազատ մասնակցել BACEE-ի կողմից կազմակերպվող կոնֆերանսներին, սեմինարներին և դասընթացներին, ինչպես նաև իր մասնակցությունն ունենալ Բանկերի թղթակցային հարաբերությունների զարգացման ծրագրում և BACEE-ի այլ նախագծերում:
«Մենք ուրախ և հպարտ ենք, որ Evocabank-ը Հայաստանում առաջին ֆինանսական կազմակերպությունն է, որ դարձել է մեր կազմակերպության անդամ»,- իր խոսքում նշել է BACEE-ի գլխավոր քարտուղար Istvan Lengyel-ը: «Վստահ ենք, որ BACEE-ին անդամակցությունը կնպաստի Evocabank-ի կայուն զարգացմանը և կօգնի Բանկին իր ակտիվ գործունեությունն ապահովել միջազգային շուկաներում: Մենք բաց ենք նաև համագործակցելու Կովկասյան երկրների բանկերի հետ»:
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց, «BACEE-ին միանալը Բանկի համար նշանակալից իրադարձություն է, որն ամրապնդում է մեր նախաձեռնությունները՝ խթանելու միջազգային կապերի զարգացումը և ընդլայնելու մեր գործառնությունների աշխարհագրությունը: Մենք ուրախ ենք այն հնարավորությունների համար, որ բացվում են այս համագործակցության շնորհիվ և անհամբեր սպասում ենք ինտեգրելու BACEE-ի փորձը մեր դինամիկ աճի և բանկային ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու գործում»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Հունվարի 10-ի կարևոր լուրերը
2026/01/10/ 20:20 -
Ընտանեկան բիզնեսի ուժն ու գաղտնիքը․ ստեղծելու և շարունակելու բանաձևը
2026/01/10/ 17:23 -
Հունվարի 9-ի կարևոր լուրերը
2026/01/09/ 20:20 -
3 եղանակ, թե ինչպես է արհեստական բանականությունը սովորում զգացմունքներ ցույց տալ
2026/01/09/ 19:00 -
Լոռու մարզում նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2026/01/09/ 16:40 -
Կառավարությունում քննարկվել է միգրացիոն ռազմավարության շրջանակում քաղաքացիության կոնցեպտը
2026/01/09/ 16:35 -
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով չհայտարարագրված խոշոր խմբաքանակի ծխախnտի տեղափոխման փորձը (տեսանյութ)
2026/01/09/ 16:34 -
Թիվ 16 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդը բռնnւթյան է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից
2026/01/09/ 16:29 -
2007թ. հունվարի 9-ին Սթիվ Ջոբսը ներկայացրեց առաջին iPhone-ը
2026/01/09/ 16:20 -
2025-ին համաշխարհային պարենային ապրանքների գները միջինում աճել են 4.3%-ով
2026/01/09/ 16:04
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 10, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 6, 2025 Թ․