ԵՄ ներքին գործերի հանձնակատարն այցելել է Հայաստան․ քննարկվել է վիզաների ազատականացումը
Լուրեր |
Կողմերը նաև անդրադարձել են անօրինական միգրացիոն հոսքերի կրճատման և պատասխանատու միգրացիոն վարքագծի ձևավորման կարևորությանը։
Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։
Նախարարը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչը, ըստ նրա, ընդգծում է երկկողմ համագործակցության խորացումն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։
Որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող՝ Արփինե Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) ամբողջ ծավալով։ Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսված բարեփոխումները համահունչ են կառավարության ոլորտային օրակարգին։
Նշվել է, որ արդեն իրականացման տարբեր փուլերում են միգրացիայի և սահմանների կառավարման, ինչպես նաև իրավապահ մարմինների և արդարադատության ուղղություններով նախատեսված աշխատանքները։
Հանձնակատար Մագնուս Բրունները բարձր է գնահատել ՀՀ կողմից ներդրված ջանքերը՝ քաղաքացիների շարժունակությունը դեպի ԵՄ երկրներ ազատականացնելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ Հայաստանի պատրաստակամությունը՝ բարձր կատարողականով և ժամանակին առաջընթաց գրանցելու հարցում, կարող է հանգեցնել սպասվող արդյունքին։
Կողմերը նաև անդրադարձել են անօրինական միգրացիոն հոսքերի կրճատման և պատասխանատու միգրացիոն վարքագծի ձևավորման կարևորությանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ԿԲ-ն հրապարակել է 2025 թվականի կենսակայունության հաշվետվությունը
2026/03/12/ 14:11 -
ՀՀ համայնքների թիվը 70-ից կդառնա 64․ նոր որոշում
2026/03/12/ 14:06 -
ԵՄ ներքին գործերի հանձնակատարն այցելել է Հայաստան․ քննարկվել է վիզաների ազատականացումը
2026/03/12/ 13:32 -
Միջազգային բանկերը անվտանգության պատճառով սահմանափակում են աշխատանքը Դուբայում և Կատարում
2026/03/12/ 12:46 -
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
2026/03/12/ 12:37 -
Պետական աշխատողները կրկին լրացուցիչ կվարձատրվեն․ որքան կկազմի գումարի չափը
2026/03/12/ 12:24 -
Սննդամթերքը շարունակում է թանկանալ․ գնաճի իրական պատկերը Հայաստանում
2026/03/12/ 12:18 -
Իրանում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը հասել է 1348-ի
2026/03/12/ 12:15 -
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 16 մլն դրամ․ հետախուզվող անձը կալանավորվել է
2026/03/12/ 12:11 -
Հայկական և վրացական էներգահամակարգերը կմիանան
2026/03/12/ 12:08
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին
Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան