Նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի հնագույն բանկի մասնաճյուղին՝ տարածաշրջանում անվտանգության իրավիճակի սրման ֆոնին։
Ամերիկյան Citi բանկը հրահանգել է իր աշխատակիցներին անհապաղ լքել Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնում գտնվող տարածաշրջանային կենտրոնակայանը։ Ներքին շրջաբերականում որոշումը հիմնավորվել է անվտանգային լուրջ մտահոգություններով։
Բրիտանական Standard Chartered-ը տարածաշրջանային գրասենյակների աշխատակիցներին տեղափոխել է հեռավար աշխատանքի ռեժիմի։
Կատարում HSBC բանկը ժամանակավորապես փակել է իր բոլոր երեք բաժանմունքները։
Տարածաշրջանում լարվածության աճը ազդեցություն է ունենում նաև ֆինանսական հատվածի գործունեության վրա։

