ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սայիդ Իրավանին հայտարարել է, որ երկրում զոհվել է 1348 քաղաքացիական անձ, ավելի քան 17 000-ը վիրավորվել են։
Դեսպանը նշել է, որ Մինաբ քաղաքում դպրոցի վրա հարձակման հետևանքով սպանվել է 170 աշակերտուհի։
Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, գրում են, որ նախնական հետաքննության արդյունքներով՝ ԱՄՆ զինված ուժերը դպրոցի հարևանությամբ գտնվող ռազմածովային բազայի վերաբերյալ հնացած տվյալներ են ունեցել և պատահաբար են հարվածել ուսումնական հաստատությանը։
Հաղորդվող տվյալները շարունակում են ճշտվել։

