ՀՀ համայնքների թիվը 70-ից կդառնա 64․ նոր որոշում
Լուրեր |
Կառավարությունը մարտի 12-ի նիստում քննարկել է համայնքների խոշորացման վերաբերյալ նախագիծը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ առաջարկվում է միավորել 9 համայնք՝ 80 բնակավայրով, և ձևավորել 3 խոշորացված համայնք երեք մարզերում։
Խոշորացված համայնքներն են․
-
Ստեփանավան համայնք (Լոռու մարզ)՝ ներառելով ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները (ընդհանուր՝ 20 բնակավայր),
-
Գորիս համայնք (Սյունիքի մարզ)՝ ներառելով Գորիս, Տաթև և Տեղ համայնքները (ընդհանուր՝ 28 բնակավայր),
-
Եղեգնաձոր համայնք (Վայոց ձորի մարզ)՝ ներառելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները (ընդհանուր՝ 32 բնակավայր)։
Փոփոխությունից հետո ՀՀ համայնքների ընդհանուր թիվը 70-ի փոխարեն կդառնա 64։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախկինում իրականացված խոշորացման որևէ դեպք չի եղել, որի վերաբերյալ հետագայում կարծիք հնչի, թե այն պետք չէր իրականացնել։
«Խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողություններն էականորեն մեծանում են։ Ընտանիքը մեծանում է, կարիքները մեծանում են, բայց նաև աշխատող ձեռքերն են շատանում, գույքահարկ վճարողի պոտենցիալն է մեծանում»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ խոշորացման արդյունքում որևէ գյուղ չի կորցրել իր անունը կամ ինքնությունը, իսկ կառավարությանը ևս ավելի հեշտ է աշխատել սահմանափակ թվով համայնքների ղեկավարների հետ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդման օրակարգերը
2026/04/22/ 14:17 -
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. Ուիթքոֆ
2026/04/22/ 13:22 -
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է դառնալ միջազգային
2026/04/22/ 13:17 -
Պետական և համայնքային գույքի աճուրդները կանցկացվեն միայն առցանց
2026/04/22/ 13:15 -
Իրանը հերքում է հրադադարի երկարաձգման հարցում ԱՄՆ-ին դիմելու մասին տեղեկությունները
2026/04/22/ 13:13 -
Մեկ օրում բացահայտվել է 149 հանցագործություն․ օպերատիվ իրավիճակը Հայաստանում
2026/04/22/ 13:11 -
Հայաստանում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթացը
2026/04/22/ 13:06 -
Ստամբուլում կրկին արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
2026/04/22/ 13:04 -
Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը՝ դիվանագիտական լուծման համար
2026/04/22/ 12:56 -
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Թբիլիսի (տեսանյութ)
2026/04/22/ 12:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․