Լուրեր | 2025/09/16 11:30
Վեհափառը Հռոմի պապին է ներկայացրել արցախահայության հիմնախնդիրները և ռազմագերիների վերադարձի հարցը
Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխի ուղեկցությամբ Վատիկանից մեկնեց Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատ, ուր հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։Եղբայրական ողջագուրումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթո...
