2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով
Լուրեր |
Մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության վերաբերյալ դիմումներ չեն ընդունվելու։
2026 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2026 թվականի մարտի 5-ից այն քաղաքացիների համար, որոնք մինչ այդ կենսաթոշակը կամ նպաստը ստացել են կանխիկ եղանակով և չեն ներկայացրել վճարման եղանակի փոփոխության դիմում, սպասարկող բանկի ընտրությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով՝ առանց քաղաքացու դիմումի։
Միևնույն ժամանակ նշվում է, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության վերաբերյալ դիմումներ չեն ընդունվելու։
ԱՍՀ նախարարությունը հայտնում է նաև, որ բանկերի կողմից սուրհանդակային ծառայության միջոցով քարտերի առաքում կիրականացվի բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող քաղաքացիների համար՝ անհրաժեշտության դեպքում սոցիալական աշխատողների մասնակցությամբ։
Նախարարությունը կոչ է անում բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին մինչև 2026 թվականի մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմում՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/14 20:00
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/14 19:19
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03 -
Իտալիան դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության երկարաձգումը
2026/04/14/ 17:01 -
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
2026/04/14/ 16:58 -
Lufthansa-ի գործադուլը կարող է դառնալ վերջին տասնամյակի ամենախոշոր բողոքի ակցիան․ Bloomberg
2026/04/14/ 16:56 -
Ոստիկանները կանխել են շնամարտը
2026/04/14/ 16:54 -
Գերմանիան նոր ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային
2026/04/14/ 16:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․