ԱՀԿ գործադիր խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի նախաձեռնած հեմոֆիլիայի վերաբերյալ բանաձևը
Լուրեր |
Բանաձևի հաստատումը կստեղծի գլոբալ և համակարգված շրջանակ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր խորհրդի 158-րդ նիստի շրջանակում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց համար առողջապահական հավասարության ապահովման գլոբալ գործողություններ» թեմայով բանաձևը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նիստի ընթացքում ելույթներով հանդես է եկել ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը՝ ներկայացնելով բանաձևի հիմնական նպատակներն ու կիրառական ուղղությունները։
Բանաձևը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի համատեղ աշխատանքի արդյունքում։ ԱՀԿ անդամ պետությունների հետ իրականացված բազմակողմ խորհրդակցությունների և երկկողմ հանդիպումների ընթացքում վարած բանակցությունների արդյունքում նախագիծը ստացել է անդամ երկրների աջակցությունը և ընդունվել է միաձայն։
Նախատեսվում է, որ 2026 թվականի մայիսին կայանալիք ԱՀԿ 79-րդ գլխավոր վեհաժողովում (WHA79) բանաձևը վերջնականապես պաշտոնապես կընդունվի ԱՀԿ բոլոր 194 անդամ պետությունների կողմից։ Դրան կհաջորդի բանաձևով սահմանված դրույթների իրագործման փուլը՝ 2026–2028 թվականների համար մշակված ճանապարհային քարտեզի շրջանակում։
Նախարարության հաղորդմամբ՝ բանաձևի հաստատումը կստեղծի գլոբալ և համակարգված շրջանակ՝ հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց բուժման և խնամքի հասանելիության բարելավման համար։ Միաժամանակ այն նպաստում է ԱՀԿ հարթակում Հայաստանի դերի ամրապնդմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և առողջապահության ոլորտում երկրի ներգրավվածության ընդգծմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Անցած տարի վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար մարդ․ որոնք են հիմնական պատճառները
2026/04/16/ 16:17 -
Որքան մարդ է դարձել ՀՀ քաղաքացի նախորդ տարի․ որն է հիմնական միտումը
2026/04/16/ 16:11 -
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում Հայաստանը եզակի դիրքում է
2026/04/16/ 16:08 -
Թուրքիայում դպրոցների վրա հարձակումների գործով տասնյակ մարդիկ են ձերբակալվել
2026/04/16/ 16:07 -
ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2026/04/16/ 16:01 -
Ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ․ Time-ի նոր ցուցակը իրարանցում է առաջացրել
2026/04/16/ 14:56 -
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
2026/04/16/ 14:17 -
Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել. ՊԵԿ
2026/04/16/ 12:58 -
2025-ին Հայաստանում կառուցվել և նորոգվել է 504 կմ ճանապարհ
2026/04/16/ 12:56 -
Բրիտանիան չի ֆինանսավորի զորքերի տեղակայումը Ուկրաինայում
2026/04/16/ 12:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․