Ջեյ Դի Վենսի այցով պայմանավորված՝ Երևանի որոշ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ
Լուրեր |
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները։
Փետրվարի 9-ին և 10-ին Երևանում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մասնավորապես, փետրվարի 9-ին՝ ժամը 17։00-ից մինչև 21։00-ն, երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա–Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա–Մոսկովյան փողոց խաչմերուկ հատվածում։
Բացի այդ, փետրվարի 9-ին և 10-ին՝ տարբեր ժամերի, երթևեկության սահմանափակումներ կգործեն Աբովյան փողոցում՝ Աբովյան–Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, ինչպես նաև Պուշկինի փողոցում՝ Պուշկին–Կողբացի փողոցների խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ։
Երթևեկության սահմանափակումները պայմանավորված են Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, Հայաստանի Հանրապետություն նախատեսված պաշտոնական այցով։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները և հետևել ճանապարհային նշաններին ու ոստիկանության ծառայողների ցուցումներին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
2026/04/14/ 11:21 -
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով բեռնված 22 վագոն
2026/04/14/ 11:14 -
Բելգիան և Իսպանիան Ուկրաինային կհատկացնեն 2 մլրդ եվրո ռազմական օգնություն
2026/04/14/ 11:08 -
Նավթի գները դեռ կաճեն․ ԱՄՆ էներգետիկայի նախարար
2026/04/14/ 11:05 -
ԱՄՆ-ը վաճառել է շուրջ 150 մլն բարել վենեսուելական նավթ
2026/04/14/ 11:03 -
2025թ-ին զորակոչի ենթակա տղաների միայն 30%-ն է բանակ գնացել. Հայկ Սարգսյան
2026/04/14/ 10:57 -
Ապրիլի 13-ի կարևոր լուրերը
2026/04/13/ 20:00 -
Ապրիլի 13-ի բիզնես լուրերը
2026/04/13/ 19:19 -
Որոշումների արվեստը անորոշության պայմաններում․ հաջողության բանաձև
2026/04/13/ 18:26 -
Հայաստանն ու Կատարը քննարկում են ներդրումների և տնտեսական համագործակցության խորացումը
2026/04/13/ 17:57
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․
REXUS և «Գիտոկեր»․ խաղ, որտեղ որոշումները դառնում են կապեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 12, 2026 Թ․
Ակբա Լիզինգը հատուկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2026-ին