Ինչո՞ւ են մարզպետներն ու նրանց տեղակալները թաքցնում իրենց պարգևավճարները. Hetq.am
Լուրեր |
Վերջին 5 տարում Հայաստանի 8 մարզպետարանների աշխատակիցներին վճարվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամի պարգևավճար:
Մարզպետարանների մի մասը հրաժարվել է «Հետքին» ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաները կոնկրետ որքան գումար են ստացել որպես պարգեւավճար: Նրանց մի մասը հորդորել է ուսումնասիրել պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, որոնք հրապարակվելու են մայիսին, իսկ Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներն առհասարակ խուսափել են ամբողջական տեղեկատվություն տրամադրելուց։
«Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել բոլոր 10 մարզպետներին՝ խնդրելով տրամադրել 2021-2025թթ. պարգևավճար ստացած աշխատողների թվի, պարգևավճարի չափի վերաբերյալ տեղեկություններ։ Խնդրել էինք նաև առանձնացնել մարզպետների ու նրանց տեղակալների վերաբերյալ նշված տեղեկությունը։ Ութ մարզպետարանների աշխատակիցները մոտ 4 մլրդ 368 մլն դրամ պարգևավճար են ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Վայոց ձորի և Սյունիքի մարզպետարանների աշխատակիցների պարգևավճարները: Այս երկու մարզպետները չեն տրամադրել պարգևավճար ստացած աշխատակիցների ու պարգևավճարի չափի վերաբերյալ ամբողջական տեղեկություններ: Իսկ Արմավիրի ու Շիրակի մարզպետները չեն հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել:
Վայոց ձորրի մարզպետ Վահագն Արսենյանը գրավոր պատասխանում նշել է, թե մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցները, այդ թվում՝ պարգևատրման գումարները, արտացոլվում են Հայաստանի՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
«Հայտնում եմ նաև, որ մարզպետը, մարզպետի տեղակալները, խորհրդականները և օգնականները հանդիսանում են հայտարարատու պաշտոնյաներ»,-նշված է մարզպետ Արսենյանի պատասխանում։ Նա, փաստացի, խուսափել է տեղեկություններ տրամադրել։
Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տրամադրած տեղեկատվությունն ամբողջական ու արժանահավատ չէ: Մեզ ուղղված պատասխանում նա նշել է, օրինակ, որ 2025թ. մարզպետարանի բոլոր աշխատակիցները պարգևատրվել են 115 հազ. 444 դրամի չափով, 2024-ին՝ 132 հազ. 759 դրամի չափով և այլն: Չկա տեղեկատվություն, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևատրվել, որքա՞ն գումար է հատկացվել այդ նպատակով: Արդյոք վարչության պետը, տեխնիկական աշխատողն ու մարզպետը նույն չափով են վարձատրվել:
Մարզպետի ու իր տեղակալների՝ տարվա կտրվածքով ստացած պարգևավճարների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ հղում է կատարվել հայտարարագրերին, որ այդ անձինք հայտարարատու են: Մինչդեռ տարին մեկ անգամ հրապարակվող հայտարարագրում չկա առանձնացված տեղեկատվություն, թե եկամուտների որ մասն է աշխատավարձը, որը՝ պարգևավճարը։
Հարկ է նշել, որ թե՛ մարզպետը, թե՛ տեղակալները պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը։ Այսինքն՝ 2025թ. հայտարարագրերը ներկայացնելու են մինչև 2026թ. մայիսի 31-ը, ինչը նշանակում է, որ դրանից շուտ տեսականորեն հնարավոր չէ պարգևավճարների վերաբերյալ տեղեկություն ստանալ:
Արմավիրի ու Շիրակի մարզպետարաններն էլ չեն հայտնել, թե տարեկան կտրվածքով քանի՞ աշխատակից է պարգևավճար ստացել, հետևաբար հնարավոր չէ տվյալները միջինացնել:
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.