Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի հացահատիկի և պարարտանյութի բեռնվածությամբ վագոնների խմբաքանակ։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին նույն երթուղով Հայաստան էր ուղարկվել 5 վագոն հացահատիկ։ Բեռնափոխադրումների այս գործընթացը տեղի է ունենում տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկման և լոգիստիկ հնարավորությունների փորձարկման շրջանակում։ Տեղեկատվության համաձայն՝ բեռների տեղափոխումն իրականացվում է երկաթուղային տրանսպորտով։

